Լեգենդների արահետ. որտե՞ղ սնվել

Հրապարակվել է 26 ապր, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Լեգենդների արահետ. որտե՞ղ սնվել
© Foto: ARK Armenia

Լեգենդների արահետի Տաթև-Խուստուփ հատվածի գյուղերը դեռ նոր են մտնում զբոսաշրջային ոլորտ, ուստի այստեղ սննդի օբյեկտներն այդքան էլ շատ չեն։ Փոխարենը դուք կարող եք վայելել համեղ գյուղական, էկոլոգիապես մաքուր սնունդ Լեգենդների արահետի վրա գտնվող հյուրատներում

Աղվանի գյուղում՝ Մարգարիտայի հյուրատանը, Տանձավեր գյուղում ՝ Քնարիկի հյուրատանը, Վերին Խոտանան գյուղում՝ Աննայի հյուրատունը, Անտառաշատ գյուղում՝ Ռոմա Հարությունյանի հյուրատանը, Բեխ գյուղի մոտակայքում՝ Ալեքս հյուրատանը և Վաչագան գյուղում՝ Խուստուփ հյուրատանը։

Լեգենդների արահետի վրա գտնվող որոշ գյուղերում կան նաև խանութներ։ Առևտրի կետեր կան Վերին Խոտանան (լիարժեք խանութ), Տանձավեր (փոքր կրպակ) և Վաչագան (փոքր խանութ) գյուղերում։ Որոշ գյուղերում գյուղական սնունդ (կաթ, մածուն, պանիր, ձու) կարելի է գնել անմիջապես գյուղացիներից։ Այս մասին ձեզ տեղեկատվություն կտրամադրեն գյուղական հյուրատներում։

Եթե նախատեսում եք մեծ խմբերով արշավ կազմակերպել կարող եք դիմել էքսկուրսիավարներ Դավիթ Հակոբյանին և Հայկ Մելքոնյանին։ Նրանք կկազմակերպեն սնունդի ապահովումը ողջ տուրի ընթացքում։ Իսկ եթե ձեզ միայն պետք են լանչի տուփեր, նախապես կապ հաստատեք։

 Լեգենդների արահետի վերջին 3 գյուղերը՝ Բեխը, Վաչագանը և Բաղաբուրջը համեմատաբար մոտ են գտնվում Կապանին։ Այդ գյուղերից քայլելով կարելի է հասնել Կապան մեկ ժամում, իսկ երթուղային տաքսիի արժեքն այդ գյուղերից մինչև Կապան 1000 դրամ է (մոտ 2 ԱՄՆ դոլար) Այդ 3 գյուղերից հեշտ է այցելել Կապանի ռեստորաններն ու սրճարանները, որոնցից մի քանիսն ունեն գեղեցիկ բացօթյա տարածք։ Ռեստորաններ կան Դարիստ և Լեռնագորց հյուրանոցներում։ Էլեգանտ ռեստորանն ունի հարուստ և համեղ ճաշացանկ, բայց գները փոքր ինչ բարձր են քաղաքի միջին գներից։ Այս ռեստորանն ունի մեկ թերություն, այստեղ չկա չծխողների համար առանձին սրահ։ Թումանյանս ռեստորանը ունի շատ համեղ ճաշացանկ, հաճելի սպասարկում, ինչպես նաև չծխողների համար սրահ։

Կապանում կա նաև Տաշիր պիցցայի մասնաճյուղ, որտեղ կարելի է համեղ և մատչելի ճաշել։

Գարնանը՝ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Կապանի բազմաթիվ սրճարաններում և բիստրոներում միշտ կարելի է գտնել «ժենգյալով հաց»՝ արագ և առողջ սնունդ, որը չափազանց համեղ է ու օգտակար։

 Խմելու ջրի սառնորակ աղբյուրներ կարելի է գտնել արահետի ամբողջ երկայնքով, ինչպես նաև արահետի վրա գտնվող բոլոր գյուղերում։ Այստեղ բոլորը խմում են ջուրը հենց աղբյուրից։ Բայց եթե դուք խուսափում եք աղբյուրի ջուր խմելուց, ձեզ հետ ունեցեք շշալցված ջուր։

Անտառում դուք կարող եք նաև ինքներդ պատրաստել կամ տաքացնել ձեր կերակուրը կրակի վրա։ Սակայն կրակ վառելու դեպքում խնդրում ենք հետևել հակահրդեհային բոլոր կանոններին․ կրակ չվառել չափազանց չոր և շոգ եղանակին, անպայման մարել կրակը հեռանալիս, կրակ վառելիս օգտագործել չոր, ընկած ճյուղերը և օգտագործել արդեն եղած կրակատեղերը՝ նորը սարքելու փոխարեն։

 Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԱՐԿ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Լեգենդների արահետը ստեղծվել է Եվրոպական միության և People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում` «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հետ գործընկերությամբ։

Օգտակար կոնտակտներ՝

  • Դավիթ Հակոբյան, էքսկուսավար-ուղեկցորդ, հեռ․՝ +37493049808
  • Հայկ Մելքոնյան, էքսկուսավար-ուղեկցորդ, հեռ․՝ +374 77717382
  • Մարգարիտա հյուրատուն, Աղվանի, հեռ․՝ +374 93194008
  • Քնարիկ հյուրատուն, Տանձավեր, հեռ․՝ +37477246335
  • Վերին Խոտանան հյուրատուն, Աննա, հեռ․՝ + 374 94 332470
  • Ռոման Հարությունյան հյուրատուն, Անտառաշատ, հեռ․՝ + 374 98 009150
  • Ալեքս հյուրատուն Շաքե, Բեխ, հեռ․՝ + 374 98 009150
  • Խուստուփ հյուրատուն, Աշոտ Հարությունյան, Վաչագան, հեռ․՝ +374 44444407
  • Դարիստ հյուրանոց, հեռ․՝ +374 285 62662
  • Լեռնագործ հյուրանոց, հեռ․՝ +374 285 28039
  • Էլեգանտ ռեստորան, հեռ․՝ +374 77 499934
  • Թումանյանս ռեստորան, հեռ․՝ +374 94 33 80 33
  • Տաշիր պիցցա, Կապան, հեռ․՝ +374 55032333

Autor: ARK Armenia

Այլ հոդվածներ