Արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում տուժած խոցելի խմբերի համար

Հրապարակվել է 16 հոկ, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
Արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում տուժած խոցելի խմբերի համար
© Foto: People in Need

«Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) հասարակական կազմակերպությունը մեկնարկել է տարածաշրջանային «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցություններին։ ՄԿՄ-ն Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի և AFEW International-ի հետ համատեղ ղեկավարում է կոնսորցիում, որը կնպաստի ՔՀԿ-ների հնարավորություններին` արդյունավետ արձագանքելու կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքներին և ներազդելու երկարաժամկետ քաղաքականության բարեփոխումների վրա, որոնք աջակցում են խոցելի խմբերին և նրանց, ովքեր համավարակից բացասական ազդեցություն և վնաս են կրել:

COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերն ամբողջ աշխարհում և նպաստել առկա խոցելիության ու անհավասարության պայմանների սրացմանը: Ճգնաժամը կանխարգելող միջոցառումների արագ իրականացումն արդյունավետ է եղել Հայաստանում հասարակական առողջության ազդեցության նվազեցման գործում: Այնուամենայնիվ, բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը, երեխաների կամ տարեցների խնամքի ծառայությունների հասանելիությունը, կրթության հնարավորությունը, կամ էլ սոցիալական ծառայությունների ձեռք բերման այլ մարտահրավերներ են ի հայտ եկել։

Իրավիճակը սրվել է 2020 թվականի օգոստոսին Լիբանանում տեղի ունեցած պայթյունի և վերջերս Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության հետևանքով, այն ժամանակ, երբ ԿՈՎԻԴ-19 դեպքերի քանակը շատանում են, և ցուրտ եղանակն ու ձմեռը մոտենում են: Սա վտանգի տակ է դնում Հայաստանի տարբեր համայնքների բազմաթիվ խաղաղ բնակիչների և նրանց անմիջական խնամակալների առողջությունը: Բացի արդեն ներկա սիրիահայերից, աշխատանքային միգրանտները, որոնք ի վիճակի չեն եղել մեկնել արտերկիր (սեզոնային) աշխատանքի, Լիբանանից հայերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած ընտանիքների նոր ժամանումները նշանակում են, որ Հայաստանը ներկայումս մեծ թվով անապահով ընտանիքների է հյուրընկալում, որոնք մշտական կամ ժամանակավոր կացարան են փնտրում տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում: Այս իրավիճակում հատկապես կարևոր է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կանխելու ԿՈՎԻԴ-19 վիրուսի հետագա տարածումը, և հանրային իրազեկման արշավի միջոցով քաղաքացիներին տեղեկացնել կանխարգելիչ միջոցառումների մասին՝ իրենց, մերձավոր ազգականներին, հյուրընկալող համայնքներին, առողջապահական և սոցիալական աշխատողներին պաշտպանելու համար, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր կարող են ծանր հիվանդ լինել դրանից:

ՄԿՄ-ը գիտակցում է տեղական ՔՀԿ-ների կարևոր դերը ներկա իրավիճակում, որոնք կարող են խթանել կամավորական խմբերի մոբիլիզացումը քաղաքացիական անձանց աջակցելու համար և մեղմելու ԿՈՎԻԴ-19- ի հետագա տարածման ռիսկերը` մի վայրից մյուսը տեղափոխվելու դեպքում:

Ծրագրի նպատակները

Արտակարգ իրավիճակի արձագանքման այս դիմում-հայտի նպատակն է լուծել առավել խոցելի խմբերի առողջական և սոցիալական կարիքները՝ մասնավորապես կենտրոնանալով տեղափոխված քաղաքացիների վրա՝ ներառյալ ինքնակամ ժամանումները, մեղմելու ԿՈՎԻԴ-19-ի ազդեցությունը:

Թիրախ խմբեր

ԿՈՎԻԴ-19-ի իրավիճակը մեծապես սթրես է առաջացնում շատ հայ համայնքների, ինչպես նաև առողջապահական և սոցիալական աշխատողների շրջանում, որոնք սպասարկում են առավել խոցելի անհատներին և ընտանիքներին: Առաջարկվող ծրագրերը պետք է ցուցադրեն այդ համայնքներում խոցելի խմբերի (ներառյալ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաներ, խոցելի կանայք և այլն) առջև առաջացած մարտահրավերների ըմբռնում և ուղղակիորեն լուծեն նրանց ուղղակի և անուղղակի կարիքները` առաջնահերթ ուշադրություն դարձնելով ինքնակամ ժամանված, տարհանված, խիստ խոցելի այլ անձանց և ընտանիքներին։

Հաջողված ծրագրերը պետք է ուղղված լինեն անհապաղ կարիքները հոգալուն՝ ներառելով, բայց չսահմանափակվելով ներքոնշյալ ոլորտները։

ԿՈՎԻԴ-19 պաշտպանություն և կանխարգելում, որը կարող է ընդգրկել հետևյալ գործողությունները՝

 ԿՈՎԻԴ-19 հիգիենայի պահպանման համար նախատեսված փաթեթների բաժանում;

 Աջակցություն համայնքային և տեղական օժանդակ հաստատություններին, տեղական տեղեկատվական և համակարգման կենտրոններին կամ թիրախավորված անապահով անձանց և ընտանիքների հանրային ապաստարաններին՝ իրականացնելով ԿՈՎԻԴ-19 կանխարգելման անհապաղ ընթացակարգեր, ինչպիսիք են Անհատական պաշտպանիչ միջոցների բաշխումը և միջոցառումների կազմակերպումը;

 Աջակցություն տեղական առողջապահական և սոցիալական աշխատողներին՝ ներառյալ համայնքային աջակցության կենտրոնները

 ԿՈՎԻԴ-19 կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված նյութերի նախապատրաստում և տարածում

Թիրախ մարզեր

Այս արտակարգ իրավիճակի արձագանքման դիմում-հայտի ծրագրերը թիրախավորելու են Հայաստանի տարբեր համայնքներին, որոնք հյուրընկալում են տարհանված և ինքնակամ ժամանած անձանց և ընտանիքներին։

Համապատասխանելիություն

Այս հայտին կարող են դիմել ոչ-առևտրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք ունեն իրավական կարգավիճակ և գրանցված են Հայաստանում։ Կոնսորցիումները նույնպես կարող են դիմել, եթե հստակ բաժանված են կողմերի դերերը։

Պետական կառավարման հաստատությունները, պետական հիմնարկները, պետական գործակալությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարածաշրջանային իշխանությունները, քաղաքական կուսակցությունները կամ քաղաքական կուսակցություններին առնչվող կազմակերպությունները չեն կարող դիմել հետևյալ հայտին։ 

Դրամաշնորհի չափ և տևողություն

ՄԿՄ-ն կտրամադրի անհատական դրամաշնորհներ, որոնց չափը չի անցնի 3 000 000 դրամը (մոտավորապես 5000 եվրո)։ Առաջարկվող ծրագրերի տևողությունը պետք է լինի առավելագույնը 8 շաբաթ, որից 6-ը օգտագործվելու է ծրագրի իրականացման, իսկ վերջին 2-ը ծրագրի արդյունքների ներկայացման և զեկուցման համար։

Եթե լավ արդյունք ապահովող ծրագրերի քանակը ավելին է, քան ակնկալվում էր, ՄԿՄ-ն կարող է լրացուցիչ դիմումներ ընդունել և տրամադրել դրամաշնորհներ։

Անընդունելի ծախսեր

Բյուջեն պետք է լինի կազմված դիմում-հայտում նշված գործողություններին համապատասխան։ Ներքոնշյալ գործողությունները անընդունելի են այս հայտի համար՝

 ԿՈՎԻԴ-19-ին չվերաբերող մարդասիրական աջակցություն

 Տարածքի գնում և սեփականաշնորհում

 Քաղաքական կամ կրոնական գործողություններ

 Շրջակա միջավայրին վնաս պատճառող գործողություններ

 Գործողություններ, որոնք կենտրոնացված են հետազոտության և կարիքների գնահատման վրա

 Հետահայաց գործողություններ (ծրագրային գործողություններ, որոնք ավարտվել կամ սկսվել են դրամաշնորհի պայմանագրի կնքումից առաջ):

Դիմում-հայտի լրացման գործընթաց

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 Հավելված 1-Դիմում-հայտ

 Հավելված 2-Բյուջե

 Կանոնադրության և գրանցման փաստաթղթերի պատճեներ

Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն կամ հայերեն լեզուներով։ Բոլոր դիմումները պետք է ստորագրված լինեն դիմող կազմակերպության ղեկավարի կողմից, սքան արված և ուղարկված էլեկտրոնային հասցեով։

Դիմում-հայտի փաթեթը պետք է ուղարկվի grantsarmenia@peopleinneed.cz էլ․հասցեին։

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 24-ը, 2020 թ․։ Չամբողջականացված կամ ուշացված դիմումները չեն ընդունվի։

Լրացուցիչ տեղեկատվություն

Հավանական դիմորդները կարող են միանալ առցանց տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա Zoom հարթակում հոկտեմբերի 20-ին, ժամը 16։30-

Հղում՝ https://us02web.zoom.us/j/84014102015?pwd=eVk1ajZ5R01QZnBVeHU5UkVKVVFXUT09

Հանդիպման ID: 840 1410 2015

Գաղտնաբառ: PIN

կամ դիմել իրենց հարցերով ՄԿՄ-ին՝ գրելով grantsarmenia@peopleinneed.cz էլ․հասցեին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 21-ը։ ՄԿՄ-ն կպատասխանի նամակին 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Ընտրության գործընթաց և չափանիշներ

Ծրագրերը կգնահատվեն Ընտրող հանձնաժողովի կողմից` կազմված ներքին և արտաքին շահագրգիռ կողմերից, հետևյալ չափանիշներով՝


Վերջնական արդյունքները կհայտարարվեն մինչև նոյեմբերի 5-ը, 2020թ․։

Մասնակիցների ընտրության հետ կապված ցանկացած դիտարկում կամ անհամաձայնություն կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն՝ Սայաթ-Նովա 33, բն․ 83, Երևան, Հայաստան հասցեով կամ գրել crm.armenia@peopleinneed.cz էլ․ փոստին։

Հավելված 1-Դիմում-հայտի ձևանմուշ

Հավելված 2-Բյուջեի ձևանմուշ


Autor: PIN Armenia

Այլ հոդվածներ