Միջազգային

Միջազգային

Մենք հասարակական և շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, որը հետևում է մարդասիրության, ազատության, հավասարության և համերաշխության սկզբունքներին: Մենք աշխատում ենք հումանիտար օգնության, մարդու իրավունքների, կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտներում։

People in Need-ը հիմնադրվել է 1992 թ-ին՝ չեխական պատերազմի ժամանակ մի խումբ լրագրողների կողմից, ովքեր այլևս չէին կարողանամ պարզապես լուսաբանել աղետները․ հաջորդիվ նրանք սկսեցին օգնություն ուղարկել աղետի գոտիներ: Այն հիմնադրվեց որպես հումանիտար կազմակերպություն, իսկ ավելի ուշ իր օրակարգում ներառեց նաև կրթության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններ։

People in Need-ը Կենտրոնական Եվրոպայի շահույթ չհետապնդող ամենամեծ կազմակերպություններից մեկն է: 

Միջազգային

Հումանիտար օգնության և զարգացման բաժինը գործում է Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի ավելի քան 20 երկրներում՝ յուրաքանչյուր տարի 200 ծրագրի միջոցով օգնելով 2,5 միլիոն կարիքավոր մարդկանց։ Հումանիտար օգնության և զարգացման բաժինը մեր կազմակերպության ամենամեծ բաժինն է: Ի սկսբանե բաժինը կենտրոնացած էր օգնելու պետություններին՝ վերականգնվելու աղետներից և պատերազմական բախումներից, բայց այժմ այն նաև ձգտում է լուծել երկարաժամկետ խնդիրներ, ինչպիսիք են խմելու ջրի պակասը, որակյալ կրթության սահմանափակումը, առողջության և խնամքի թերի ծառայությունները, սոցիալական բացառումը և շրջակա միջավայրի քայքայումը։

Զինված հակամարտություններից տուժած տարածքներում, ինչպիսիք են Սիրիան կամ Ուկրաինան, մենք բաժանում ենք ոչ միայն սնունդ և սննդի վաուչերներ, այլև փորձում ենք օգնել տևական եղանակներով: Մենք աջակցում ենք տեղական շուկաներին և գյուղատնտեսական արտադրանքներին, ներգրավում ենք տեղի բնակիչներին հասարակական աշխատանքներում և համագործակցում ենք տեղական իշխանությունների հետ` խմելու ջրի և աղբի հավաքման հասանելիություն ապահովելու համար: Մենք նաև օգնում ենք դպրոցներին, որպեսզի չփակվեն և օգնում ենք երեխաներին հաղթահարել հոգեբանական տրավմաները:

Զարգացման համագործակցությամբ փորձում ենք աջակցել մարդկանց, որպեսզի նրանք աղքատությունը հաղթահարեն իրենց ջանքերով: Մենք հաճախ հումանիտար գործունեությանը հաջորդիվ՝ զարգացման ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի օգնենք կանխել հետագա ճգնաժամերը կամ նվազեցնենք դրանց բացասական ազդեցությունը: Մենք աշխատում ենք երկարաժամկետ խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են որակյալ կրթության և առողջապահության մատչելիության բացակայությունը, աղքատությունը կամ շրջակա միջավայրի վատթարացումը:

Մենք տեղի բնակիչների, գործընկեր կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների հետ լուծումներ ենք փնտրում, որպեսզի ստեղծված ծրագրերը և մոդելները երկարաժամկետ աշխատեն առանց մեր ներկայության: Մի շարք երկրներում մենք կենտրոնացել ենք անբավարար սննդի վրա, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն վաղ զարգացման, այլև մարդու ամբողջ կյանքի վրա: Մեկ այլ գերակայություն է մարդկանց դիմակայունության ամրապնդումը, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն հաղթահարել հիվանդությունները, զինված բախումներն ու բնական աղետները: Մենք նաև աշխատանքներ ենք տանում աղքատության աճող խնդիրների ուղղությամբ և աջակցություն ենք ցուցաբերում հիմնական ու մասնագիտական կրթության ոլորտին։

Զարգացման ծրագրերի համագործակցություններում մենք գնահատում ենք տեղի բնակիչների ներգրավումը, քանի որ այն հանգեցնում է իրական փոփոխությունների։ Այդ իսկ պատճառով այն երկրներում, որտեղ մենք օգնություն ենք ցուցաբերում, փորձում ենք բարելավել նաև հանրային հատվածի աշխատանքը և աջակցել քաղաքացիական հասարակության դերակատարներին, որպեսզի նրանք կարողանան տեղեկատվություն և գիտելիք ստանալ, ավելի լավ շփվել և պաշտպանել իրենց իրավունքները: Մենք փորձում ենք օգնել աղքատներին՝ օգտագործել նոր տեխնոլոգիաներ և ներդրումներ․ լինի նա ֆերմեր Կամբոջայից, այգեպան Վրաստանից, թե հովիվ Մոնղոլիայից։

Մենք  անդամակցում ենք Alliance2015-ին, որը բաղկացած է եվրոպական յոթ հասարակական կազմակերպությունների ռազմավարական ցանցից, որոնք զբաղվում են հումանիտար օգնության և զարգացման ծրագրերով:

Մենք տրամադրում ենք մարդու իրավունքների պաշտպանության աջակցության ծրագրեր ավելի քան 10 երկրներում։ Մեր նպատակն է աջակցել քաղաքական շարժառիթներով հետապնդվող անձանց, աջակցել տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ուշադրություն հրավիրել մարդու իրավունքների ոտնահարման խնդրի վրա։

Մենք աշխատում ենք ինչպես ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում, որտեղ ճնշվում են մարդու հիմնական իրավունքները, այնպես էլ տրանսֆորմացվող այն երկրներում, որտեղ չեխական փորձը կարող է ոգեշնչում լինել նոր զարգացող քաղաքացիական հասարակության համար:

Ամեն տարի մեր աշխատանքն օգնում է հարյուրավոր քաղբանտարկյալների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անցկացվում է բազմաթիվ միջոցառումներ: Դրանցից մեկը «Homo Homini» մրցանակն է, որը շնորհվում է այն անհատներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքական բախումների ոչ բռնի լուծումների խթանման գործում:

Չեխիայում

Մեր «Սոցիալական աշխատանքը Չեխիայում» ծրագիրը նպաստում է չեխական հասարակության առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր տարի մենք օգնում ենք հազարավոր մարդկանց, իսկ մի քանի հարյուր աշխատակիցներ և կամավորներ աշխատում են մեզ հետ: Մենք օգնում ենք պարտքեր ունեցող մարդկանց ՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ նրանց խորհուրդներ տալով և թե՛ անուղղակիորեն՝ իրավական համակարգում փոփոխություններ կատարելով։

Մեր սոցիալական աշխատանքի մի մասն է կազմում նաև աղքատ և սոցիալապես մերժված ընտանիքներին ընտանեկան խորհրդատվություն տրամադրելը, երեխաներին ու պատանիներին նախադպրոցական ակումբներում կրթելը։ Դրանից բացի, մենք առաջարկում ենք նաև կարիերայի վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն հանցագործության զոհերի համար:

 «The One World» կինոփառատոնը միջազգային կինոփառատոն է, որի առանցքում մարդու իրավունքներն են: Իր տեսակի մեջ այն դարձել է ամենակարևոր փառատոնն աշխարհում՝ յուրաքանչյուր տարի շուրջ 120 հազար հանդիսատեսի ցուցադրելով իր պրեմիերաները։ Փառատոնը ստեղծվել է Պրահայում, բայց անցկացվում է Չեխիայի այլ քաղաքներում և Բրյուսելում:

Փառատոնի ոգեշնչմամբ ստեղծվել է նաև մեկ այլ նախագիծ ՝ «One World in Schools» (OWIS): Աուդիո-վիզուալ նյութեր օգտագործելով ՝ նախագիծը չեխ ուսանողներին տեղեկացնում է ներկա աշխարհի կարևոր թեմաների մասին՝ մարդու իրավունքներ, էկոլոգիա, քաղաքացիական հասարակություն, ժամանակակից պատմություն և լրատվամիջոցներ: Հիմնական և միջնակարգ դպրոցների ավելի քան 3700 ուսուցիչներ և աշակերտներ աշխատում են OWIS-ի նյութերով: Չեխական դպրոցների շուրջ կեսն օգտագործում են մեր նյութերը:

Մեր «Varianty» կրթական ծրագիրը ուղղված է ուսուցիչների կրթության զարգացմանը: Այն ուսուցիչներին ցույց է տալիս դասավանդման տարբեր մեթոդներ, նրանց օգնում է հաղորդակցվել որոշակի թեմաների շուրջ, ինչպես նաև նրանց տրամադրում է մեթոդական նյութեր և ուսման աջակցություն: Բացի այդ, նախագիծը խրախուսում է ընտանիք-դպրոց երկխոսությունը և պաշտպանում է Չեխիայի դպրոցական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները:

Մեր Միգրացիայի իրազեկման ծրագիրը նպատակ ունի հանրությանը տեղեկացնել միգրացիա բարդ երևույթի մասին՝ վերլուծական ուսումնասիրությունների հրապարակման, միջոցառումների կազմակերպման և լրատվամիջոցներում բացատրական նյութերի հրապարակման միջոցով։

Կարդալ ավելին Փակել