Արտակարգ իրավիճակների արձագանքում և վերականգնում

Արտակարգ իրավիճակների արձագանքում և վերականգնում

© Foto: PIN

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո՝ մենք արագ կերպով ստեղծեցինք արտակարգ իրավիճակների արձագանքման ստորաբաժանում՝ օգնելու թե՛ հակամարտությունից տուժածներին, թե՛ հյուրընկալող համայքներին։ Աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության սննդի և հիգիենայի պարագաների, կոմունալ վճարումների և անմիջական դրամական միջոցների տրամադրում։ Մենք ապահովում ենք նաև մասնագիտացված հոգեբանական աջակցություն և ապրուստի միջոցներ, ինչպես նաև հիմնում ենք մանկական զարգացման կենտրոններ։

Մեր բոլոր ծրագրերը սերտորեն համակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների և հումանիտար այլ կազմակերպությունների հետ՝ երաշխավորելով օգնության առավել արդյունավետ բաշխումը։ Ճգնաժամային իրավիճակներում մեր արագ և արդյունավետ արձագանքմամբ, ինչպես նաև աջակիցների, գործընկերների և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Club of Friends հիմնադրամի կողմից տրամադրված ռեսուրսները մոբիլիզացնելու կարողությամբ՝ մենք Հայաստանում մարդասիրական ոլորտի առաջատար կազմակերպություններից ենք։ 

Կարդալ ավելին Փակել

ԸնթացիկԿԱՄնախորդ աշխատանքները

Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան բնակչության տեղահանմանը

Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան բնակչության տեղահանմանը

Գեղարքունիքի և Շիրակի մարզերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը, ինչպես նաև տեղի խոցելի ընտանիքներին աջակցելու նպատակով՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում ենք «Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան բնակչության տեղահանմանը» ծրագիրը։

Տեղահանված անձանց և տեղի խոցելի բնակչության աջակցությանն ուղղված ծրագրի հիմնական նպատակը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և տեղական գործատուների կողմից իրականացվող դասընթացների միջոցով թիրախ լսարանի մասնագիտական հմտությունների տրամադրումն ու բարձրացումն է, ինչպես նաև մասնագիտական գործիքների փաթեթների տրամադրումը՝ եկամուտ ստեղծելու համար։

Միևնույն ժամանակ, մասնագիտական կրթության և ուսուցման դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն ունեն աշխատանքի առաջարկներ ստանալ գործատուների կողմից։ Ընտրված թեկնածուները մինչև երկու ամիս ուսման համար կստանան որոշակի գումար՝ տրանսպորտային ծախսերը հոգալու համար։

Մեր կողմից աջակացություն ստացող անձանց հետ աշխատանքն իրականացվում է անհատական կարիքների գնահատման միջոցով՝ ուսումնասիրելով նրանց շահերն ու հնարավորությունները ծրագրում ներգրավելու համար:

 
«Հումանիտար աջակցություն՝ հակամարտությունից տուժած խոցելի անձանց համար»

«Հումանիտար աջակցություն՝ հակամարտությունից տուժած խոցելի անձանց համար»

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հումանիտար աջակցություն՝ հակամարտությունից տուժած խոցելի անձանց համար» ծրագիրը՝ «Աշխարհի բժիշկներ» և «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունների հետ միասին։  Ծրագրի շրջանակում համատեղ ջանքերով աջակցություն ենք տրամադրում 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած, ինչպես նաև հյուրընկալող համայնքների ավելի քան 23,000 անհատների։  

Տեղահանված և հյուրընկալող համայնքների վրա հակամարտության ազդեցությունը նվազեցնելու, խոցելի տեղահանված և հյուրընկալող բնակչության բարեկեցությանն ու կենսունակության ամրապնդմանը նպաստելու համար՝ տրամադրվող աջակցության մեջ ընդգրկել ենք առողջապահության, սոցիալ-հոգեբանական, ինչպես նաև բազմակի օգտագործման դրամական վաուչերների և ձմեռացման պարագաների օգնության տեսակներ։ 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, կոնսորցիում անդամների հետ միասին, ձգտում է երաշխավորել ռիսկի տակ գտնվող հակամարտությունից տուժած խոցելի բնակչության մասնագիտացված պաշտպանության, ծառայությունների ու դեպքերի վարման հասանելիությունը և օգնել նրանց դիմակայել ձմռան ցրտին։ Այն նաև նաև հնարավորություն է տալիս հակամարտությունից տուժած ամենախոցելի ընտանիքներին հոգալ իրենց հիմնական ամենահրատապ ծախսերը բազմակի նպատակներով կիրառվող դրամական աջակցության միջոցով։ Մասնավորապես, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տրամադրում է՝ 

  • էկոլոգիապես մաքուր վառելանյութ՝ ձմռան ցրտին դիմակայելու համար,  

  • կոմունալ վճարներ,  

  • մանկական զարգացման կենտրոնների հասանելիություն 3-15 տարեկան երեխաների համար,  

  • վերանորոգման համար նախատեսված դրամային կտրոններ։  

Աջակցության կարիք ունեցող անձանց ընտրությունը կատարվում է պետական կառույցների հետ համագործակցությամբ։  

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանն ուղղված անմիջական աջակցություն

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանն ուղղված անմիջական աջակցություն

Stichting Vluchteling (SV)-ի կողմից ֆինասավորվող Լեռնային Ղարաբաղից Հայաստան էթնիկ հայերի լայնածավալ տեղահանության առիթով իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է օգնել վերջին հակամարտության հետևանքով տուժած առավել խոցելի բնակչությանը։  

Stichting Vluchteling (SV)-ի ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ապահովում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության անվտանգ, հասանելի և արժանավայել անվտանգության ապաստարաններով։ Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն բարեկարգում է տուժած բնակչությանը հյուրընկալող կոլեկտիվ ապաստարանները՝ տրամադրելով վերանորոգման պարագաների փաթեթներ, սարքավորումներ, բրիկետներ և վառարաններ։ Ծրագիրն աջակցում է մոտ 240 ընտանիքի Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում։

Առավելի խոցելի ընտանիքների ընտրությունը կատարվում է համայնքապետարանների հետ համագործակցությամբ։ Վերջիններս «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին են ներկայացնում կոլեկտիվ և անհատական ապաստարանների տվյալները։
 
Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների աջակցության ու ինկուբացիոն ծրագիր

Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների աջակցության ու ինկուբացիոն ծրագիր

Պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների։ Նրանք ներգրավված չեն աշխատաշուկայում և չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունն ու հիմնական կարիքները, ինչն արտահայտվում է մասնավորապես տան վարձակալության, առողջապահության, գործազրկության, ինչպես նաև մասնագիտական դասընթացների և լեզվի յուրացման հարցերում։
Այս ամենին համապատասխանաբար արձագանքելու, խոցելի բնակչությանն ինտեգրելու և հայրենաճանաչության բարձրացման նպատակով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախաձեռնել է Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների աջակցության ու ինկուբացիոն ծրագիրը։ Ծրագիրը բաղկացած է մի քանի բաղադրիչից․
  • Սոցիալական աջակցություն, որը ներառում է բնակվարձի և/կամ կոմունալ վճարների փոխհատուցում, առաջնային անհրաժեշտության գույքի, տեխնիկայի, ինչպես նաև հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրում։ Սոցիալական աջակցության բաղադրիչի շրջանակում տրամադրվում է նաև հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվություն։
  • Մասնագիտական վերապատրաստում, այդ թվում հայոց լեզվի՝ անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզուների դասընթացներ։
  • PINcubator բիզնես ինկուբացիոն ծրագիր, որը ներառում է բիզնես դասընթացներ, փոքր բիզնես ծավալելու դրամաշնորհներ և մասնագետի կողմից աջակցություն` քոոուչինգ:
Վերաինտեգրման այս ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ֆինանսավորմամբ՝ տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սփյուռքի վարչության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ոլորտի տեղական ու միջազգային կառույցների հետ սերտ համագործակցկությամբ։
Մանկական զարգացման կենտրոններ

Մանկական զարգացման կենտրոններ

 

2020 թ-ի նոյեմբերից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հիմնել է մանկական զարգացման 7 կենտրոն՝ Գորիս քաղաքում, ինչպես նաև Շուռնուխ, Վերիշեն, Որոտան, Խնձորեսկ, Քարահունջ գյուղական բնակավայրերում։ 2021 թվականի սեպտեմբեր ամսից կենտրոնները գործում են ԵՄ հումանիտար աջակցության միջոցներով։

Կենտրոնները ծառայություններ են մատուցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և Հայաստան տեղափոխված, ինչպես նաև տեղացի շուրջ 450 երեխաներին և նրանց ծնողներին՝ նպաստելով երեխաների ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացմանը։

Մանկական զարգացման կենտրոններում․

  • Երեխաներին և ծնողներին տրամադրվում է հոգեբանական աջակցություն, ըստ անհրաժեշտության նրանց հետ իրականացվում է նաև անհատական աշխատանք
  • Ոչ ֆորմալ կրթության շրջանակում երեխաները ձեռք են բերում կյանքի հմտություններ, մասնակցում տարաբնույթ դասընթացների, միջոցառումների և համայնքային նախաձեռնությունների
  • Ծնողները մասնակցում են ծնողավարության հմտությունների զարգացման թեմայով դասընթացների
  • Իրականացվում է կենտրոնների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում՝ նպաստելու մարդկային ռեսուրսների ներուժի զարգացմանը համայնքներում։
Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցության աջակցություն

Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցության աջակցություն

Տարեցներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ)-ի ֆինանսավորմամբ ՀՀ Սյունիքի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի Գորիս, Վերիշեն, Ամասիա, Ախուրյան, Բերդ, Նոյեմբերյան, Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան համայնքներում նախաձեռնել է մի ծրագիր, որի նպատակն է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տեղահանության հետևանքով տուժած տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը։ Այս ամենին հնարավոր է հասնել կարիքահեն աջակցության և խնամքի ծառայությունների տրամադրման, ինչպես նաև Հայաստանի հեռավոր մարզերում սոցիալական միջոցառումների կազմակերպման միջոցով։

Հիմք ընդունելով սոցիալական աշխատողների կողմից կատարված գնահատումները՝ առավել խոցելի վիճակում գտնվող տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցություն են ստանում՝ իրենց հիմնական հրատապ կարիքները բավարարելու համար, ինչը ներառում է նաև սննդի, հիգիենայի և այլ պահանջներ։ Նրանք կստանան սննդի և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև լրացուցիչ աջակցություն, որոնք հարմարեցված կլինեն գնահատման ընթացքում բացահայտված հատուկ կարիքներին։

Բացի աջակցություն տրամադրելուց՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ակտիվ մասնակցություն ունի թիրախային խմբերի սոցիալիզացիայի գործընթացում՝ նրանց ներգրավելով սոցիալական միջոցառումների մեջ և այդպիսով կանխելով նրանց մեկուսացումը։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը օգնում է 200 տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում թե՛ տեղի, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը։
 
Եվրոպական միության հումանիտար աջակցություն

Եվրոպական միության հումանիտար աջակցություն

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների հրատապ արձագանքման նպատակով՝ Եվրոպական միությունը որպես հուսալի գործընկեր «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին է տրամադրել 50 տոննա հումանիտար օգնություն ՀՀ կառավարության հետ համատեղ բաշխման նպատակով։ 

Մարդասիրական օգնությունը պարունակում է 5000 վերմակ, խոհանոցային պարագաների և խնամքի պարագաների 3000-ական փաթեթ։ 

Աջակցություն ստացող ընտանիքներիի ցանկը ուղղորդված է համայնքապետարանների կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։ 
Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց համար

Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց համար

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն,  Action Against Hunger,  «Աշխարհի բժիշկներ», «Առաքելություն Հայաստան» և «ՎԻՆՆԵԹ Գորիս» կազմակերպությունների հետ միասին Start Network-ի ֆինանսավորմամբ նախաձեռնել է «Հրատապ արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց համար» կարճաժամկետ հումանիտար աջակցության ծրագիրը։ Ծրագիրն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերից հետո տեղահանված բնակչության ամենահրատապ կարիքների բավարարմանը։ Տուժած բնակչությանն առավել համապարփակ հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով՝ ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ, որոնք բավարարում են ավելի քան 8000 տեղահանված անձանց հիմնական կարիքները։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ ծրագրի զգալի մաս է կազմում դրամական վաուչերների տրամադրումը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ապրող ընտանիքներին, բացի այդ Գորիսում տրամադրում է նաև պատրաստի, տաք ուտեստների վաուչերներ՝ տեղի ռեստորանների, ճաշարանների և փոքր ձեռնարկատերերի հետ համագործակցությամբ։

Action Against Hunger կազմակերպությունը բազմակի նպատակներով կիրառվող վաուչերներ է տրամադրելու Արարատի և Կոտայքի մարզերում, իսկ «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունն համակարգում է Գորիսի գրանցման կենտրոնի աշխատանքները՝ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև վարձակալության և կոմունալ աջակցության միջոցով։

Հոգեկան առողջության և փաստաթղթային հարցերի հետ կապված կենսական կարիքները հոգալու համար՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն տրամադրում է առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն և իրավաբանական օգնություն։

«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երեխաներին, ներգրավվածության նպատակով Գորիսում իրականացնում է միջոցառումներ։ 

Կարդացեք ավելին՝ այստեղ։
Աջակցություն Հայաստանում ճգնաժամից տուժած բնակչության հրատապ կարիքներին

Աջակցություն Հայաստանում ճգնաժամից տուժած բնակչության հրատապ կարիքներին

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության հրատապ կարիքներին արձագանքելու նպատակով՝ տեղահանված ընտանիքներին Եվրոպական միության օգնության շնորհիվ տրամադրում ենք խնամքի պարագաների փաթեթներ։ 

Խնամքի փաթեթները, որոնք նախատեսված են մոտ մեկամսյա օգտագործման համար, պարունակում են շուրջ երկու տասնյակ իրեր, ներառյալ` սրբիչ, օճառ, լվացքի փոշի, ախտահանիչ միջոցներ և այլ պարագաներ։ Ընտանեկան փաթեթենրից բացի, տրամադրվում է նաև երեխաների ու տարեցների համար անհրաժեշտ փաթեթներ։ 

Օգնությունը բաշվում է Սյունիքի մարզում և նախատեսված է շուրջ 1000 ընտանիքի՝ շուրջ 3000 անձանց համար։ Ընտանիքների ցանկը ուղղորդվում է Սյունիքի մարզպետարանի կողմից։  
Հրատապ արձագանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար

Հրատապ արձագանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար


Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին աջակցելու նպատակով՝ Եվրոպական միության օգնության շնորհիվ և ծրագրի գործընկեր «Վիննեթ» Գորիսի զարգացման հիմնադրամի հետ համատեղ  աջակցում ենք ավելի քան 19 հազար տեղահանված անձանց։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի քաղաքային բնակավայրերում ապրող անձանց տրամադրում է 40 հազար դրամ արժողությամբ կտրոններ, որոնց միջոցով տեղահանված անձինք ձեռք են բերում անհրաժեշտ սնունդ ու հիգիենայի պարագաներ իրենց բնակավայրերում գործող վաճառքի կենտրոններից, իսկ գյուղական բնակավայրերում ապրող տեղահանված անձանց տրամադրվում է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ։

Ծրագրի գործընկեր «Վիննեթ» Գորիսի զարգացման հիմնադրամը միջոցառումներ է իրականացնում տեղահանված կանանց և երեխաների համար։

Օգնությունը հասանելի է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բնակվող տեղահանված անձանց համար, որոնց տվյալների ուղղորդումն իրականացվում է մարզպետարանների և համայնքապետարանների կողմից։ 
Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի աղետների ռիսկի նվազեցում

Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի աղետների ռիսկի նվազեցում

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հումանիտար աջակցությամբ, իրականացնում է մարդածին և բնածին աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բարելավման ծրագիր՝ համայնքի դիմակայունության և ապահովության նպատակով։

Ծրագիրը նախատեսում է համապարփակ միջոցառումների շարք՝ համակարգված տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագիտացված կառույցների հետ։ Վերակառուցվում և վերազինվում են թաքստոցներ, մշակվում՝ միմյանց միջև կոորդինացիոն ուղիներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գործելու համապատասխան ընթացակարգեր։ Միաժամանակ, համայնքի անմիջական մասնակցությամբ ստեղծվում են համայնքային խմբեր՝ պետական,  քաղհասարակության ներկայացուցիչների և կամավորների ներգրավվմամբ՝ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման նպատակով։ Համայնքային խմբերի անդամների համար կիրականացվի նաև կարողությունների զարգացման  համապատասխան դասընթացների շարք։

Ծրագրի ընթացքում կիրականացվեն նաև հանրային իրազեկման արշավներ և իրավիճակային փորձարկումներ։

Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում՝ շրջափակման հետևանքով տուժած մարդկանց համար

Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում՝ շրջափակման հետևանքով տուժած մարդկանց համար

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տուժած մարդկանց հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս» և «Վիննեթ Հայաստան» Կանանց ռեսուրս կենտրոն ցանցի հետ միասին ստեղծել է կոնսորցիում՝ շրջափակման հետևանքով տուժած շուրջ 10․000 մարդկանց աջակցելու համար։

Start Network-ի ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ կոնսորցիում անդամների հետ միասին օգնում է խոցելի բնակիչներին՝ տեղական քաղհասարակության կազմակերպությունների միջոցով։ Տրամադրում ենք տարբեր տեսակի աջակցություն՝ ձմեռային հագուստի, սննդի, սոցիալ-հոգեբանական աջակցության տեսքով, ինչպես նաև ներգրավում ենք կանանց և երիտասարդներին ձեռագործ աշխատանքների միջոցով։

Շահառուների ընտրությունը և աշխատանքների իրականացումը կազմակերպվում է կոնսորցիում անդամների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայանքապետարանի և Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ համագործակցությամբ։
 
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ծրագրին աջակցություն է տրամադրում Հայաստանում բնակվող խոցելի բնակչությանը՝ ընդգրկելով տեղահանվածներին, հյուրընկալող ընտանիքներին և խոցելի բնակչությանը, ովքեր հակամարտության ընթացքում շարունակել են մնալ իրենց գյուղերում։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տեղահանվել է շուրջ 7600 քաղաքացի։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում բնակվող հակամարտությունից տուժած խոցելի բնակչությանը, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքներին՝ կոմունալ վարձավճարների աջակցության միջոցով։ 

Վեց ամիս տևողությամբ արագ արձագանքման ծրագիրը նախատեսում է ընդգրկել 4225 անհատ․ այն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) հետ համատեղ:

Նախագիծը սերտորեն համակարգվում է համապատասխան մարմինների և արտակարգ իրավիճակների մասնագետների հետ՝ երկվություններից խուսափելու և այլ ընթացիկ հումանիտար ծրագրերին փոխլրացնելու համար։ Մանրամասներն՝ այստեղ։
 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը, Start Network-ի ֆինանսավորմամբ, աջակցել է Սյունիքի մարզի բնակիչներին, ովքեր տուժել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Հակամարտությունը հանգեցրել է տեղահանության և ծանր տրավմաների։ Ռիսկի տակ են հայտնվել հատկապես երեխաները, տարեցները և կանայք։

Ծրագիրն իրականացվել է կոնսորցիում անդամների հետ համատեղ՝ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) գլխավորությամբ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տրամադրել է հիգիենայի և մանկական խնամքի փաթեթներ, ինչպես նաև առաջին օգնության փաթեթներ Սյունիքի մարզում բնակվող ընտանիքներին և բժշկական հաստատություններին։ 

Շահառուների խումբը ընդգրկում է 400 ընտանիք, որից 100-ը նորածին երեխաներ ունեցողներն են, 300 անձ, ովքեր անցել են առաջին բուժօգնության պատրաստվածություն և 10 բուժհաստատություն։ Շահառուների ընտրությունն իրականացվել է տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ՝ շեշտը դնելով առավել բարձր խոցելիություն ունեցող անձանց վրա։

Ծրագրի կոնսորցիում անդամները՝ ACTED կազմակերպությունը և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն, տրամադրել են համապատասխանաբար վաուչերներ և սոցիալ-հոգեբանական ծառայություններ։

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծավալումից տարիներ անց Հայաստանում բնակվող տեղահանված անձանց ինտեգրման հարցը շարունակում է առաջնային մնալ օրակարգում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Աջակցություն Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին» ծրագրի նպատակն է բարելավել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող տեղահանված ընտանիքների կյանքի որակը` ապահովելով կայուն եկամտի հնարավորություն։ Մեծամորի հյուրանոցում՝ կացարանում բնակվող և Մեծամորի համայնքով մեկ սփռված ընտանիքներին հնարավորություն է տրվել զարգացնել իրենց կարողությունները։ Այս ընտանիքներին առաջարկվել է զբաղվել կենսունակ միկրոձեռնարկատիրությամբ՝ եկամուտ ապահովելու նպատակով։ Ծրագիրը նաև նպաստել է տեղահանված ընտանիքների և հյուրընկալող համայնքի միջև սոցիալական համախմբվածությանը։

Տեղահանված ընտանիքների և ընդունող համայնքի շրջանում ընտրված շահառուները մասնակցել են հացաթխման տեխնոլոգիայի, մասնագիտացման և այլընտրանքային հացաթխման, հրուշակագործության արվեստի, սննդի ծառայության կառավարման, ֆինանսական գրագիտության և բիզնես կառավարման վերաբերյալ դասընթացների։

Ամենամրցունակ և շահագրգռված մասնակիցները ստացել են աշխատանքի հնարավորություն` ծրագրի շրջանակում հիմնադրված «Մեծ & Մոր» նորաստեղծ հացի արտադրամասում կամ կենսաապահովման փաթեթներ՝ եկամտի ստեղծման կարողություններին նպաստելու համար։ Ի դեպ, «Մեծ & Մոր»-ն ավելին է քան միայն հացաբուլկեղենի արտադրամասը: Այն ստեղծվել է սոցիալական նվիրումով՝ ապահովելով աշխատատեղեր տեղահանված և խոցելի ընտանիքների համար, իսկ արտադրամասի շահույթի մի մասը Մեծամորի համայնքապետարանի հետ գործակցությամբ կուղղորդվի Մեծամոր համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը:

Հյուրընկալող համայքնում տեղահանված բնակչության պատշաճ ինտեգրման համար՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Մեծամորի համայնքապետարանի հետ համատեղ գործող մանկապարտեզում երեխաների խնամքի լրացուցիչ բլոկ է ստեղծել։ Այս համագործակցության նպատակն է մանկապարտեզի կահավորումը, սարքավորումներով և անձնակազմով ապահովելը։ Բացի այդ, կացարանում բնակվող 17 ընտանիք ապահովվել է նոր դռներով ու պատուհաններով՝ նրանց կենցաղի հոգսը թեթևացնելու ու ջերմակայություն ապահովելու նպատակով։

Ավելին կարդացեք այստեղ։

 

REACT․ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

REACT․ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ մարզերում բնակվող ավելի քան 17 հազար քաղաքացիների աջակցում է տարբեր ենթածրագրերի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից և ACTED, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ու «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։ 

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հումանիտար օգնության ծրագրերն ընթանում են ներքոնշյալ 5 մարզերում՝ օգնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին մի քանի ուղղությամբ։ ա) Ձմռան կոմունալ վճարումներ շուրջ 2000 ընտանիքի համար, էկո-վառելանյութ 500 ընտանիքի համար, և եվս 200 ամենախոցելի ընտանիքներ կստանան տան ջերմակայունության համար նախատեսված պարագաներ։ բ) Տնտեսական ինտեգրման նպատակով մեր կազմակերպությունը 5 մարզերում մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում 1500 և դասընթացներ է կազմակերպում 1000 հոգու համար․ դասընթացները լավագույնս յուրացրած անձանցից 700-ը կստանան համապատասխան մասնագիտական գործիքներ իրենց կարիերան շարունակելու համար։ գ) Գորիս քաղաքում, ինչպես նաև Հարթաշեն, Վերիշեն, Որոտան, Խնձորեսկ, Քարահունջ գյուղական բնակավայրերում տեղահանված և տեղի շուրջ 400 երեխաների համար գործում են մանկական զարգացման անվճար կենտրոններ, որը նպաստում է երեխաների ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացմանը։

Կարդացեք ավելին՝ այստեղ։

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի խմբերի համար

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի խմբերի համար

Ծրագիրն իրականացվել է Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության վարչության ֆինանսավորմամբ (ECHO)՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից՝ ACTED, REACH, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» (AASW) և «ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի» հետ համագործակցությամբ։

Շուրջ 20, 000 շահառուներ ստացել են հումանիտար աջակցություն հրատապ կարիքների համար․ ներառյալ կացարանի պայմանների բարելավում, խնամքի պարագաների տրամադրում, հոգեբանական աջակցություն։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը մասնավորապես բարելավել է կացարանների կենցաղային պայմաններն ու կաջակցի հյուրընկալող խոցելի ընտանիքներն՝ վճարելով կումունալ ծախսերը կամ տրամադրելով վառելիք։

Շահառուների ընտրությունը կատարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ համակարգմամբ։

Արագ արձագանքում․ խնամքի պարագաների տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը

Արագ արձագանքում․ խնամքի պարագաների տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակչության մեծ մասը տեղափոխվել է Հայաստան։ Տեղահանվածներից շատերն ապրում են հյուրընկալող ընտանիքներում կամ այնպիսի կացարաններում, որոնք հարմարեցված չեն երկարատև բնակության համար, բավարար չեն նաև շենքային ու խնամքի ապահովման համար անհրաժեշտ պայմանները։ Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի համատեքստում, քանի որ այս պայմանները նպաստում են համավարակի արագ տարածմանը և խորացնում համավարակի ճգնաժամը։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացված այս ծրագիրը միանվագ աջակցություն է ցուցաբերել հակամարտությունից տուժած և հյուընկալող խոցելի ընտանիքներին՝ տրամադրելով նրանց խնամքի համար անհրաժեշտ պարագաներ։ Ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 2400։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից տրամադրվող խնամքի պարագաների փաթեթների պարունակությունը համապատասխանեցված է առողջապահության ազգային և միջազգային ստանդարտներին։

Փաթեթները ներառում են համավարակի կանխարգելման, խնամքի ու կենցաղի համար անհրաժեշտ ավելի քան երկու տասնյակ պարագաներ տարբեր քանակություններով։ Տրամադրվել են ընտանեկան փաթեթներ ընդհանուր օգտագործման համար և լրացուցիչ փաթեթներ՝ նախատեսված երեխաների, կանանց և ծերերի անհատական օգտագործման համար։

Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը հակամարտությունից տուժած բնակչության հետագա կարիքների գնահատման նպատակով իրականացվել է նաև հետազոտություն՝ նրանց կարիքներն ու տրամադրվող օգնության հասցեականությունն ուսումնասիրելու համար։

Ծրագրին իրականացվել  է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Տեղ խոշորացված համայնքում:

 

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար

Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար

People in Need-ը՝  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, աջակցել է Հայաստանում հակամարտությունից տուժած բնակչությանը՝ ապահովելով հիգիենայի և ձմեռակացի համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև օգնել է կանխել և մեղմացնել COVID-19-ի տարածումը: 

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում՝ թիրախավորելով շուրջ 10,000 շահառուների։

Կիրառելով կացարանների, առողջապահական ծառայությունների և սանիտարահիգիենիկ պայմանների ինտեգրված մոտեցումները՝ ծրագիրը նպատակ ուներ․

• անվտանգ և ձմեռակացին համապատասխան կերպով բարելավել այն ապաստարանները, որտեղ բնակվում են տեղահանված խոցելի խմբերը,

• COVID-19-ի տարածումից պաշտպանել տեղահանված և նրանց հյուրընկալող համայնքները` բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը, ինչպես նաև օգնել որդեգրել կանոններ, որոնք նվազագույնի կհասցնեն հիվանդությունների փոխանցումը կամ վարակվելու ռիսկը

• ապահովել, որպեսզի հակամարտությունից տուժած խոցելի բնակչությունը կիրառի հիգիենայի և վարակների կանխարգելման հիմնական պրակտիկան: