Մասնակցության հայտ

Հրապարակվել է 08 հնս, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
Մասնակցության հայտ
© Foto: PIN

«Քաղաքացիական հասարակության դերակատարները` որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» (People in Need) չեխական ՀԿ-ի կողմից Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել ընտրված մասնակիցներին զարգացման նոր տեսլականներ մշակելու, հետագա հստակ քայլեր պլանավորելու, կարողությունները զարգացնելու և ռեսուրսներ ներդնելու գործում ՝ պլանավորածից իրականությանը հասնելու նպատակով։ Ծրագրային թիմը կաշխատի մասնակիցների հետ միասին՝ կարիքների հաղթահարմանն ուղղված ծրագրերի մշակման և ակնկալվող արդյունքներին հասնելու գործում՝ սատարելով նրանց նախաձեռնությունները։ 

Եթե դուք

  • քաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպություն եք (գրանցված վերջին երեք տարում), կամ
  • ներկայացնում եք ոչ-ֆորմալ նախաձեռնություն կամ սոցիալական շարժում

և

  •  ցանկանում եք մոբիլիզացնել ձեր համայնքը՝ համակարգային փոփոխություններին ազդելու նպատակով,
  • բարձրացնում եք կարևոր նոր խնդիրներ, որոնք լայնորեն հայտնի չեն կամ չեն քննարկվում հասարակության մեջ և առաջարկում եք լուծումներ,
  • պատրաստ եք ներդնելու ձեր ժամանակն ու եռանդը հանուն ձեր նախաձեռնության, կամ կազմակերպության զարգացման,

ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական հասարակության դերակատարները` որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» (People in Need) չեխական ՀԿ-ի կողմից Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել ընտրված մասնակիցներին զարգացման նոր տեսլականներ մշակելու, հետագա հստակ քայլեր պլանավորելու, կարողությունները զարգացնելու և ռեսուրսներ ներդնելու գործում ՝ պլանավորածից իրականությանը հասնելու նպատակով։ Ծրագրային թիմը կաշխատի մասնակիցների հետ միասին՝ կարիքների հաղթահարմանն ուղղված ծրագրերի մշակման և ակնկալվող արդյունքներին հասնելու գործում՝ սատարելով նրանց նախաձեռնությունները։

Այս ծրագրի օգնությամբ դուք հնարավորություն կունենաք․

  • մշակել ձեր նախաձեռնության կամ կազմակերպության ռազմավարությունը,
  • մասնակցել վերապատրաստման դասընթացների և ուսումնական այցերի, ստանալ մենթորական և խորհրդատվական աջակցություն, կրթաթոշակ Պրահայում կայանալիք ՔՀԿ-ի առաջնորդների միջազգային ծրագրին մասնակցելու համար,
  • հաստատել կամ բարելավել համագործակցութունը ձեր աջակիցների և կամավորների հետ,
  • ստանալ աջակցություն հետազոտությունների կատարման և թեմատիկ փորձաքննության իրականացման համար,
  • ներգրավվել քաղաքականության երկխոսության մեջ տեղական, ազգային կամ միջազգային մակարդակում,
  • Հայաստանի և արտերկրի գործընկերների հետ գտնել համագործակցության նոր եզրեր,
  • բացահայտել մասնավոր հատվածի հետ համագործակցելու հնարավորությունները,
  • ուսումնասիրել ռեսուրսների ինքնակազմակերպման և կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու եղանակները,
  • ստանալ ֆինանսական աջակցություն ինչպես ձեր կազմակերպության ներքին զարգացման, այդպես էլ նախաձեռնության իրականացման համար (դրամաշնորհների չափը սահմանվելու է 5,000-ից 20,000 եվրոյին համարժեք դրամ),
  • փորձել գտնել դրամահավաքի այնպիսի տարբերակներ, որոնք լավագույնս կհամապատասխանեն ձեր ռազմավարությանը։

«Մարդը կարիքի մեջ» (People in Need) կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թ-ին որպես նախաձեռնություն՝ պատերազմը լուսաբանող մի խումբ չեխ լրագրողների կողմից, որոնք ցանկանում էին ամբողջ աշխարհում հակամարտությունների և ճգնաժամերի մասին պատմող նրանց մեկնաբանությունները հավելել կարիքի մեջ գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելով։ Մեր կազմակերպության համահիմնադիր և այժմյան տնօրեն Սիմոն Պանեկը Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության ժամանակ եղել էր ուսանող-ակտիվիստ և ի շնորհիվ իր ստեղծագործական էներգիայի, քաղաքացիական մոբիլիզացման կարողության և սոցիալական պատասխանատվության՝ նա դարձավ կազմակերպության շարժիչ ուժը։

Ահա թե ինչու ենք մենք ձգտում գտնել համախոհ քաղաքացիական դերակատարներին, ովքեր նվիրված են մարդկանց կարիքները ներկայացնելու, նրանց, ովքեր ձգտում են ազդել իրական համակարգային փոփոխությունների վրա, և նրանց, ովքեր բարձրացնում են նոր կարևոր խնդիրներ, որոնք լայնորեն հայտնի չեն կամ չեն քննարկվում հասարակության մեջ: Մենք գիտակցում ենք քաղաքացիական հասարակության բազմազանությունը և բոլորովին չենք ակնկալում, որ հետևեք մեր օրինակին՝ հասարակական կազմակերպություններ ստեղծելով: Մյուս կողմից, մենք հավատում ենք, որ շատ բան ունենք միմյանցից սովորելու և միմյանց առաջարկելու:

Ովքե՞ր կարող են դիմել․

Ծրագրի առաջին տարում մենք նպատակ ունենք ընտրելու 7 մասնակից Հայաստանից:

Մասնակիցները կարող են ակտիվ լինել հետևյալ ոլորտներում (ոլորտների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակում).

  • համայնքների մասնակցությունը որոշումների կայացման մեջ
  • հանրային ծառայությունների որակ
  • կլիմայի փոփոխություն և շրջակա միջավայր
  • գենդերային հավասարություն
  • հանրային տարածքներ
  • աշխատանքային իրավունքներն ու աշխատանքային պայմաններ
  • սոցիալական ներառում, մարգինալացված խմբերի իրավունքներ
  • այլ քաղաքացիական (սոցիալական), մարդու իրավունքներին վերաբերող ոլորտներ կամ այդ ոլորտներում COVID-19 համավարակի ազդեցության մեղմացմանը վերաբերող բնագավառներ։

Մենք խրախուսում ենք դիմել այն կազմակերպություններին և նախաձեռնող խմբերին, որոնց հիմնական գործունեությունը մայրաքաղաքից դուրս է:

Չեն դիտարկվի կրոնական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև կառավարման մարմինների և նրանց հետ առընչվող պետական կազմակերպությունների կողմից ներկայացրած հայտերը։

Հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա.


Հիմնական ժամանակացույց․

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝
• Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս․թ․ հունիսի 29-ը՝ ժամը 17։00-ն հետևյալ հասցեով․ grantsarmenia@peopleinneed.cz
Տեղեկատվական առցանց հանդիպում՝
• Հանդիպումը տեղի կունենա ս․թ․ հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, ZOOM-ի հետևյալ հղմամբ։

Topic: CSO Development / ՔՀԿ-ի զարգացում

Time: Jun 15, 2020 14:00 Yerevan

Join Zoom Meeting

https://us02web.zoom.us/j/86033444497?pwd=L1Zod3k0RUhyQWQ5N0pzL3NydzhOUT09

Meeting ID: 860 3344 4497

Password: 230039

Հարցեր, պարզաբանումներ՝

• Հայտի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ներկայացվել մինչև ս․թ․ հունիսի 26-ը՝ ժամը 17։00-ը հետևյալ հասցեով․ grantsarmenia@peopleinneed.cz։

Ընթացակարգ՝

• Ընտրված մասնակիցները կարող են հրավիրվել հարցազրույցի մինև հայտերի ներկայացման ժամկետի ավարտը։

• Վերջնական արդյունքների հայտարարումը տեղի կունենա հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո՝ 3 շաբաթվա ընթացքում։ Ընտրված մասնակիցների ցանկը կհրապարակվի «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետևյալ կայքում․ armenia.peopleinneed.global

Հետագա քայլեր՝

• Ընտրված մասնակիցների համար կկազմակերպվի նախնական հանդիպում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ծրագրային թիմի հետ, որին կհաջորդի․

  • կազմակերպության կարողությունների գնահատման և ռազմավարության մշակման գործընթացը,
  • ռազմավարության հետ կապված կարողությունների զարգացման և ֆինանսավորման՝ դրամաշնորհ ստանալու հնարավորությունները։

Եթե ցանկանում եք մասնակցել, ապա խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտաձևը։



Autor: PIN Հայաստան

Այլ հոդվածներ