Լեգենդների արահետ և տուրիստական նոր ուղղություններ Սյունիքի մարզում

Լեգենդների արահետ և տուրիստական նոր ուղղություններ Սյունիքի մարզում

03 հնս, 2021 թ.

Այս ամռանը և, առհասարակ, այսուհետ հիանալի առիթ է արշավելու Լեգենդների արահետի շուրջ՝ 150 կմ երթուղով, որն անցնում է Գորիս, Տաթև և Կապան համայնքներով: «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի և Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ՝ People in Need-ը գործընկերների հետ համատեղ Սյունիքի մարզի երեք համայնքներում աջակցում է զբոսաշրջության զարգացմանը:

Ծրագրի նպատակն է օգնել տեղացիներին և խթանել այլընտրանքային էկոտուրիզմի զարգացմանը Սյունիքի մարզում՝ հնարավորություն տալով գյուղական համայնքներին օգտվել զբոսաշրջության առավելություններից:

Գորիս, Տաթև և Կապան համայքներում արդեն աջակցություն են ստացել 17 փոքր ու միջին ձեռնարկություններ և համայնքային 18 նախաձեռնություն։  

Ծրագրի շնորհիվ քարտեզագրվել և գծանշվել է Խնձորեսկից մինչև Խուստուփ ձգվող Լեգենդների քայլարշավային նոր արահետը, որը անցնում է տեղի մշակութային և պատմական վայրերով: Լեգենդների արահետը ներառում է նաև Սյունիքի մարզի հին ու լքված գյուղերը, այդ թվում Հին Խոտ գյուղը, որը հաճախ անվանում են նաև հայկական Մաչու Պիկչու, որն այս օրերին տուրիստական ակտիվ ուղղություններից մեկն է դարձել Հայաստանում։  

Լեգենդների արահետն Տրանսկովկասյան արահետի մաս է կազմում։ Տրանսկովկասյան արահետն իր հերթին սկիզբ է առնում Վրաստանի հյուսիսից և հասնում հարավային Հայաստան շուրջ 1500 կմ երթուղով։ Լեգենդների ու Տրանսկովկասյան արահետների միաձուլումը լայն հնարավորություններ է ստեղծում Սյունիքի մարզի տուրիզմի զարգացման և արշավակնների ներհոսքի համար։

Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ հենց Լեգենդների արահետ։ Արահետը ստացավ այս անվանումը բազմաթիվ լեգենդների շնորհիվ, որով հայտնի է Սյունիքի մարզը: 

Հավաքագրել ենք տեղի լեգենդները և հրապարակել դրանք հինգ լեզուներով: 

Հայերեն | Անգլերեն |Ռուսերեն |Ֆրանսերեն |Չեխերեն


Կարող եք ընթերցել նաև Կապանի հոգևոր ժառանգության, ինչպես նաև Տաթև և Խուստուփ հատվածներում արկածային հնարավորությունների, սննդիգիշերակացի և հետաքրքիր այլ ժամանցի մասին։

Կարող եք ձեռք բերել նաև անգլերեն ուղեցույց-քարտեզը այս հղմամբ կամ HIKE Armenia-ի գրասենյակից։

Ծանոթացեք ծրագրի հակիրճ բովանդակությանը նաև այստեղ։

AbsoluteArmenia.com կայքում կարդացեք նաև մի շարք հետաքրքիր ծառայությունների մասին, որոնք հասանելի են Սյունիքի մարզում։

Լեգենդների արահետի «Տաթև - Սատանի կամուրջ» հատվածում լրացված իրականությամբ համեմված AR արահետը հասանելի է AR Trails հավելվածում։


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։


 

Հեղինակ՝ People in Need