Լավ կառավարում

Լավ կառավարում

Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում 

Ծրագիրն իրականացնում ենք Հարավային Կովկասում և Մոլդովայում՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Այն նպատակ ունի ամրապնդել  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը՝ որպես  կարող և վստահելի կառավարման դերակատարներ, որոնք առաջ են տանում ժողովրդավարացման գործընթացները:  

Ծրագրի շրջանակում կաջակցենք քաղաքացիական հասարակական կազմակերպություններին հավակնոտ, բայց իրատեսական ռազմավարական և զարգացման պլանների մշակման, ինչպես նաև նախաձեռնությունների իրականացման համար: PIN-ը կաջակցի իրենց վերապատրաստմանը` կազմակերպելով թեմատիկ հետազոտությունների կատարման, փոխանակման ծրագրերի, դաշինքների ամրապնդմանն ուղղված գործողություններ: Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին, ուսումնական այցերին և խորհրդատվություններին՝ ըստ առանձնահատուկ կարիքների:


PIN-ն աջակցում է Հայաստանում հանրային հեռուստահեռարձակողի ռեֆորմները

PIN-ն աջակցում է Հայաստանում հանրային հեռուստահեռարձակողի ռեֆորմների պահանջը՝ վերջինս դարձնելով անկախ լրատվամիջոց, որը կծառայի հայ հեռուստադիտողներին։ Մեր ծրագրի շրջանակում կազմավորվել է փորձագետների խումբ՝ միավորելով ՀՀ պատգամավորների, հանրային հեռուստահեռարձող ընկերությունների ղեկավարների, մեդիա և օրենսդրական փորձագետների և լրագրողների։

Ծրագիրն աջակցում է աշխատանքային խմբի և լրագրողների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ դասընթացներ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և ռադիոյի՝ որպես անկախ և արդյունավետ լրատվամիջոցների հիմնախնդիրների բացահայտման ու դրանց լուծման եղանակներին անդրադառնալու համար։

Ծրագիրն իրականացվում է Չեխիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ Transition Promotion Program-ի շրջանակում:

Նախկինում նույնպես մենք աշխատել ենք անկախ լրագրողների հետ` պայքարելու Հայաստանում ատելության խոսքի դեմ և մարզերում աջակցել ենք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի ցուցադրմանը։


ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար

Ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցություններին։

COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի ընթացքում մենք աշխատում ենք այն ՔՀԿ-ների հետ, որոնք աջակցում են գյուղական բնակավայրերի խոցելի ընտանիքներին՝ այդ թվում տարեցներին, երիտասարդներին, կանանց, փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև միգրանտներին և նրանց ընտանիքներին:

Նախատեսված է դրամաշնորհների տրամադրման երկու փուլ` նպատակ ունենալով դրամաշնորհ տրամադրել այն ՔՀԿ-ներին, որոնք անդրադառնում են խոցելի խմբերի` համավարակով պայմանավորված առողջության, սոցիալ-տնտեսական, կրթության անմիջական կարիքներին` հնարավորություն տալով ՔՀԿ-ներին շարունակել իրենց հիմնական շահառու խմբերի աջակցությունը։ 


Կարդալ ավելին Փակել