Կրթություն և հմտություններ

Կրթություն և հմտություններ

Անցում կրթությունից՝ աշխատաշուկա

«Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն Շիրակի մարզում» («Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ) ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, նպաստելու է Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր սեկտորի միջև սիներգիայի բարելավման միջոցով: Այս նպատակով նախատեսվում է զարգացնել ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները, փորձարկել ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համագործակցության նոր մեխանիզմներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ), աշկերտության սխեմայով կարճաժամկետ, ոչ-ֆորմալ դասընթացներ՝ տեքստիլ ու գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ։ Արդյունքում կբարձրանա ՄԿՈՒ հաստատությունների ծառայությունների որակն ու համապատասխանությունը, կբարելավվեն կրթության և մասնավոր սեկտորի միջև բացերը, որոնք էլ կնպաստեն ՄԿՈՒ ուսանողների զբաղվածության թվի աճին։


Ծրագրի գործողությունները նպաստելու են Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատությունների կարողությունների զարգացմանը՝ աշխատաշուկայի մոնիթորինգի, բիզնես սեկտորի հետ համագործակցության բարելավման և ԱՀՈՒ ներդրման դյուրացման միջոցով: Կարիերայի զարգացման կենտրոնի աշխատակազմը կվերապատրաստվի, կմշակվի գործիքակազմ՝ որպես մասնավոր սեկտորի քարտեզագրման, բիզնես/մասնավոր սեկտորի տվյալների բազայի և շրջանավարտների զբաղվածության քայլ-առ-քայլ ուղեցույց։

ՄԿՈՒ հաստատություների և մասնավոր բիզնեսի միջև հաստատվելու է նոր համագործակցություն։ Այդ նպատակով ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համակարգման պլատֆորմներ են ձևավորվելու ՄԿՈՒ և մասնավոր սեկտորների ու այլ շահառուների մասնակցությամբ, ինչպիսին են Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը, ոլորտային հմտությունների խորհուրդը, Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն), Զբաղվածության պետական գործակալությունը։


Չորս ՄԿՈՒ-ները փորձարկելու են դուալ համակարգի նորարարական մոտեցումները և աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ նորացնելով տեքստիլ և ագրոբիզնես ոլորտների ուսումնական պլանները՝ ԱՀՈՒ ներդրմամբ, ինչպես նաև մշակելով և փորձարկելով շուկայի կարիքի վրա հիմնված կարճաժամկետ դասընթացներ գործազուրկների համար։ ՄԿՈՒ և բիզնես սեկտորները կօգտագործեն Ջի-Այ-Զեթի փորձը՝ իրականացնելով եռափուլ ուսումնական այց դեպի Ջի-Այ-Զեթի ընթացիկ ԱՀՈՒ վայրեր։

Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը ծառայելու է որպես փորձարկման կողմ և մոդել Շիրակի մարզի մյուս երեք մասնակից ՄԿՈՒ հաստատությունների համար (Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, Արթիկի պետական քոլեջ, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջ)։

Որպես արդյունք՝ ավելի քան 40 մարդ կգտնի աշխատանք աշկերտությունը ավարտելուց հետո, իսկ մասնավոր ընկերությունները կունենան ավելի հմուտ աշխատակիցների հասանելիություն։ 

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ


Կարդալ ավելին Փակել

Նախկին ծրագրերը

Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում (CAUCADOC)

Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում (CAUCADOC)

CAUCADOC ծրագիրն  իրականացվել է 2012- 2014թթ  Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Ծրագիրն իրականացվել է Հարավային Կովկասի գործընկեր կազմակերպությունների` Sakdoc Film-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, Եվրոպական միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի և Չեխիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

CAUCADOC ծրագրի նպատակն էր նպաստել Հարավային Կովկասում վավերագրական ֆիլմերի արտադրությանը եւ դրանց օգտագործմանը կրթական ու հանրության իրազեկման նպատակներով։ Ծրագրի ընթացքում People in Need-ը ներդրեց  մարդու իրավունքների մասին «One World» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպման իր փորձը:
      
CAUCADOC-ի շրաջանակներում Հայաստանում և Վրաստանում ներդրվել է «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» կրթական մեթոդը.
2012-2014թթ ընթացքում Հայաստանում և Վրաստանում վերապատրաստվեն են 1300 ուսուցիչներ, Հայաստանում՝ Կրթության Ազգային Ինստիտուտի, Վրաստանում՝ Ուսուցիչների Մասնագիտական Զարգացման Կենտրոնի հետ ձևավորված համագործակցության արդյունքում: Վերապատրաստումներն անց են կացրել տեղական և միջազգային փորձագետները: Բոլոր վերապատրաստավծ ուսուցիչները ձեռք եեն բերել  «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» կրթական գործիքակազմը՝ բաղկացած ուսուցչի ձեռնարկից և ֆիլմերի սկավառակից:
Վերապատրաստված ուսուցիչների կողմից անցկացված դասերի ադյունքում ՀՀ և Վրաստանի 18 500  աշակերտներ բարելավել են իրենց գիտելիքները մարդու իրավունքների և հարակից սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք են բերել քաղաացիական նախաձեռնություններ իրականացնելու հմտություններ: 
2014թ-ին Հայաստանում՝ Կրթության Ազգային Ինստիտուտի, Վրաստանում՝ Ուսուցիչների Մասնագետական Զարգացման Կենտրոնի հետ կնքվել են համագործացության հուշագրեր, որի շրջանակներում մեթոդը ներառվել է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումների ծրագրում:  

CAUCADOC-ի շրաջանակներում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 22 համայնքներում անց են կացվել վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ:
Նպատակն էր զարգացնել վավերագրական ֆիլմերի ցուցադրության և կիրառության մշակույթը և ֆիլմին հաջողդող քննարկան միջոցով խթանել թեմատիկ երկխոսությունները տարբեր մակարդակներում: Ֆիլմադարանը բաղակացած է 28 միջազգային և տեղական արտադրության ֆիլմերից, որոնք շոշափում են մարդու իրավունքների, հանդուրժողականութայան, միգրացիայի, շրջակա միջավայրի և այլ հարակից թեմաներ: Փառատոններին ընդհանուր մասնացկել են ավելի քան 10 000 մարդ:

CAUCADOC-ի շրաջանակներում Հայաստանում և Վրաստանում անց են կացվել տեղական  ֆիլմարտադրողների վարպետության դասեր.
Տարածաշրջանի հիմնական կինոփառատոնների ժամանակ (Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոն, Բաթումիի Արվեստի տուն կինոփառատոն և Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) անց են կացվել վարպետության դասեր և դասախոսություններ վավերագրական ֆիլմարտադրողների լայն համայնքի համար: Վարպետության դասերը վարել են Եվրոպայից հրավիրված փորձագետները: 2012-2014թթ ընթացքում անց են կացվել 7 վարպետության դաս, որին մասնակցել են մոտ 300 հետաքրքրված մասնագետներ:

Ինտենսիվ դասընթացների կուրս՝ շնորհալի և ակտիվ ֆիլմարտադրողների համար
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 26 տեղական ֆիլմարտադրող թիմերի համար անց են կացվել կարողությունների և հմտությունների զարգացման ինտենսիվ դասընթացներ, որի արդյունքում յուրաքանչյուր թիմ մշակել է ֆիլմի նախագիծ: Մշակված նախաձգծերից 7-ը 2012-2013թթ ընթացքում արժանացել են տեղական և միջազգային մրցանակների: Դրանք են՝ Pirimze; Biblioteka; Holy Cow; Long Gardens; The Things; Ikarus.

CAUCADOC-ը  հնարավորություն է տվել  ֆիլմարտադրության ոլորտի  խնդիրները բարձրաձայնել և դրանք քննարկել ոլորտի պատասխանատուների հետ
Վավերագրական ֆիլմերին և առհասարակ ֆիլմարտադրությանն առնչվող խնդիրները ազգային և տարածաշրջանային մակարդակով քննարկումներին մասնակցել են տեղացի և միջազգային փարձագետներ, ոլորտի մասնագետներ և պատասխանատուներ: Հանդիպումների հիմնական նպատակն էր նպաստել վավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը  Հայաստանում և Վրաստանում: