Lրագրողական մրցույթ` «Հանրային հեռարձակողի դերը ժողովրդավար պետությունում» թեմայով

Հրապարակվել է 01 դեկ, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Lրագրողական մրցույթ` «Հանրային հեռարձակողի դերը ժողովրդավար պետությունում» թեմայով
© Foto: People in Need

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը հայտարարում է լրագրողական մրցույթ, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում հանրային հեռարձակողի դերը, նրա բարեփոխումների օրակարգը և այլ ժողովրդավար պետությունների հաջողված փորձը: 

Մրցույթը պետք է ծառայի հանրային շահին՝ նպաստելով Հայաստանի հանրային հեռարձակողի գործունեության արդյունավետության ու օգտակարության բարձրացմանը և ներկայացնելով ճանաչված եվրոպական հանրային հեռարձակողների չափորոշիչները: Սույն մրցույթի միջոցով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունն արժանին է մատուցելու այն լրագրողներին, ովքեր աշխատում են ի նպաստ հանրության՝ իբրև անկախ լրագրող կամ խմբագրական անկախությունը երաշխավորող լրատվամիջոցի աշխատակից:

Լրագրողական նյութի թեմատիկ շրջանակը կարող է ներառել, սակայն չսահմանափակվել հետևյալ թեմաներով.

  • Հանրությանը ծառայող լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակությունում,
  • Տարբերությունները հանրային հեռարձակողի և մասնավոր հեռարձակողների միջև, և ինչ է ակնկալվում հանրային հեռարձակողից,
  • Հանրային հեռարձակողի ֆինանսավորումը: Հանրային հեռարձակողի ֆինանսավորման աղբյուրները, կողմ և դեմ փաստարկները (հանրային հեռարձակողը պե՞տք է կախվածություն ունենա գովազդից ստացվող եկամուտներից),
  • Հայաստանում Հանրային հեռարձակողի խմբագրական անկախության ապահովումը: Ի՞նչ խոչընդոտներ և ի՞նչ բացեր կան հայաստանյան իրողության պայմաններում, եթե այդպիսիք կան,
  • Ի՞նչ հիմնարար սկզբունքներով է հնարավոր երաշխավորել հանրային հեռարձակողի անկախությունը և կառուցակարգային (ինստիտուցիոնալ) ինքնուրույնությունը,
  • Հանրային հեռարձակողն ի՞նչ բովանդակային նյութ (կոնտենտ) և խմբագրական քաղաքականություն պետք է ունենա կրթական, տեղեկատվական և ժամանցային ծրագրերում, և ինչպե՞ս պետք է այն այդ հարցերում տարբերվի մասնավոր հեռարձակողներից,
  • Ինչպե՞ս պետք է երաշխավորել կամ ամրապնդել հանրային հեռարձակողի վստահությունը և հանրային հեռարձակողի հաշվետու գործելակերպը:

Նյութերը կարող են ներկայացվել տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա կամ ցանկացած այլ մեդիա ձևաչափով: Դրանք պետք է հրապարակված կամ հեռարձակված լինեն հայաստանյան լսարանի համար՝ 2020թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում:

Նյութերը կարող են լինել հայերեն կամ ռուսերեն, պետք է լինեն արժանահավատ, փաստահենք, հավասարակշռված և համապատասխանեն մասնագիտական էթիկայի կանոններին:

Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից ընտրված անկախ ժյուրին կդիտարկի բոլոր հայտերը և կընտրի հաղթող նյութները: Յուրաքանչյուր հաղթող նյութի համար սահմանված են դրամական պարգևներ։

Լրագրողական մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայաստանի հանրային հեռարձակողի ժողովրդավարացման ծրագրի» շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ «Անցումային գործընթացի խթանման» ծրագրի միջոցով:

Հետաքրքրված լրագրողները կարող են ուղարկել իրենց հոդվածների կամ ռեպորտաժների հղումները մինչև 2020թ․ դեկտեմբերի 20-ը՝ հետևյալ էլ հասցեին` oksanamusaelyan@peopleinneed.cz

Տպագիր հոդվածի պարագայում անհրաժեշտ է ուղարկել նյութի սկանավորված տարբերակը: Նամակը պետք է ներառի հրապարակված թերթի անվանումը, ինչպես նաև հրապարակման տարեթիվը (օր, ամիս, տարի):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության մեդիա ծրագրի համակարգող Օկսանա Մուսաելյանի հետ հետևյալ հեռախոսահամարով. (+374 60) 51 91 59, (+374 93) 83 07 04:



Autor: People in Need