Հայաստան

Հայաստան

Այն, ինչն այսօր People in Need (PIN) ՀԿ-ն է, ստեղծվեց 1992-ին, երբ Չեխոսլովակիայի «Թավշյա հեղափոխության» մի խումբ լրագրողներ հավաքվեցին հիմնադրելու «Էպիկենտրոն» հիմնադրամը, որն այնուհետև անվանվեց People in Need: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Պրահայի մի խումբ ուսանողներ արդեն նախաձեռնել էին դրամահավաք, որն առաջ բերեց հասարակական լայն արձագանք։ Արդյունքում Հայաստան ուղարկվեց 50 տոննա մարդասիրական օգնություն:

Մարդկանց հզորացնելը մեր առանցքային գործունեությունն է Հայաստանում՝ սկսած 2003 թվականից։ Մեր ջանքերն ուղղված են մարդկանց հնարավորությունների հզորացմանը, որպեսզի նրանք նույնպես բարելավեն ինչպես իրենց, այնպես էլ համայնքային կյանքը։

Մենք հավատում ենք, որ կարիքի մեջ գտնվող մարդիկ կարող են մեծ դեր ունենալ համաշխարհային զարգացումն ավելի ներառական և կայուն դարձնելու գործում։ Մենք նաև հավատում ենք, որ աշխարհը կարող է ավելի լավը լինել այն մարդկանց համար, ովքեր աղքատության շեմին են կամ բախվում են անհավասարությանն ու անարդարությանը։ Մեր առաքելությունն է աջակցել մարդկանց և բարելավել միջավայրն այնպես, որպեսզի նրանց հզորացնելու, կյանքեր փրկելու, արժանապատվությունը պաշտպանելու, հավասար հնարավորություններ ստեղծելու և կայուն ապրելակերպ ապահովելու միջոցով այդ փոփոխությունները իրականություն դառնան։

2003-2008 

Իրականացրել  ենք «ՀՀ քաղաքացիների ապօրինի միգրացիայի կանխում և զարգացման ծրագրերի իրականացում մարզերում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Չեխիայի կառավարության կողմից:

2009-2012 

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ, ԵՄ-ի ու Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացրել ենք «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման ամրապնդում» ծրագիրը:  

2012-2014 

Նախագծել և իրականացրել ենք «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում» ծրագիրը։

2013-2016 

PIN հայաստանյան ներկայացուցչությունը և Հայ օգնության միությունը (ՀՕՄ), համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության հետ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Աջակցություն շրջանաձև միգրացիային և վերադարձողների վերաինտեգրմանը» ծրագիրը:

2018 

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ և Ամասիայի համայնքապետարանի հետ իրականացրել  ենք «Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար» ծրագիրը։ Ծրագիրը նպատակ ուներ օգնել Ամասիայի միայնակ և տարեց բնակիչներին կենցաղային առօրյա աշխատանքներում:


2019

Սյունիքում  իրականացրել ենք «Կրճատեն՛ք, վերաօգտագործե՛նք, դառնանք բնության ընկերը»պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղվախ ծրագիրը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Ծրագիրը նպաստում է Հայաստանում մեկանգամյա պլաստիկի օգտագործման երկարատև կրճատմանը՝ գտնելով և խրախուսելով դրական վարքագծեր, օգտագործելով վարքագծի փոփոխության ապացուցահեն մոտեցումը։


Մեր ընթացիկ ծրագրերին ծանոթացեք ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ բաժնում։
Կարդալ ավելին Փակել