Վարորդ (իր անձնական մեքենայով)

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը կազմակերպությունը Երևան քաղաքում փնտրում է վարորդների՝ սեփական մեքենաներով՝ կարճաժամկետ (1-3 ամիս) ծրագրերի իրականացման համար։ Լոգիստիկայի մասնագետի անմիջական վերահսկողության ներքո Վարորդը (իր անձնական մեքենայով) պետք է ապահովի«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության  թմի ապահով և հուսալի փոխադրումը ծրագրերի կատարման վայրեր և տրամադրի հաշվետվություն՝ իրականացված ուղևորությունների մասին՝ ներառյալով վառելիքի ծախսերը։ 
Տևողությունը՝ 
կարճաժամկետ՝ 1-3 ամիս

Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր։ Հնարավոր է պայմանագրի գործողության ժամկետները երկարեցվեն՝ այլ ծրագրերում համագործակցելու նպատակով 

Աշխատանքային պարտականությունները՝ 
  • Ապահովել ծրագրային թիմի անվտանգ ուղևորափոխադրումը մարզում և մարզից դուրս, 
  • Պլանավորել երթուղիները՝ աշխատանքային առաջադրանքին համապատասխան՝ համաձայնեցնելով Լոգիստիկայի մասնագետի հետ
  • Իրականացնել ծախսված վառելիքի հաշվարկ և պլանավորում, 
  • Կազմել հաշվետվություններ ՝ նշելով ծախսված վառելիքը, քշած կմ-ն և ամսաթիվը,  
  • Պահպանել երթևեկության կաննոները և անվտանգությունը, ինչպես նաև հետևել կազմակերպության ներքին կանոններին,
  • Ապահովել մեքենայի տեխնիկական սարքինությունը և արտաքին վիճակը, 
  • Ապահովել մեքենայի մաքրությունը ներսից և դրսից,  
  • ՀՀ օրենսդրության համաձայն մեքենայում ապահովել պարտադիր սարքավորումները (առաջին օգնության բժշկական տուփ, կրակմարիչ, և այլն)։ 
Պահանջվող որակավորումները՝ 
  • B կարգի վարորդական վկայական,  
  • Առնվազն 5 տարվա վարելու փորձ,  
  • Երևանում և տվյալ մարզում ճանապարհների լավ իմացություն, 
  • Գրագետ հայերենի իմացություն, 
  • Թիմի հետ աշխատելու փորձ, 
  • Մարդասիրական/միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն, 
  • Վարորդները կարող են դիմել, եթե միայն բնակվում են Երևանում։ 
Մեքենայի առանձնահատկությունները՝ 
  • Մեքենայի գույնը չի կարող լինել կանաչ, ցանկալի են բաց գույները,  
  • Մեքենան պետք է լինի պատշաճ տեխնիկական վիճակում,  
  • ՀՀ օրենսդրության համաձայն մեքենայում պետք է լինեն պարտադիր սարքավորումներ (առաջին օգնության բժշկական տուփ, կրակմարիչ, և այլն), 
  • Մեքենայի տարիքը չպետք է գերազանցի 15-ը, դասը՝ Daewoo Lanos-ից ոչ ցածր և պետք է նախատեսված լինի ամենաքիչը 4 ուղևորի համար, 
  • Անվտանգության գոտիների առկայությունը ինչպես առջևի, այնպես էլ հետևի նստատեղերի համար պարտադիր է, 
  • Օդափոխման համակարգի սարքինությունը նույնպես պարտադիր է։  
Աշխատավարձի մասին տեղեկատվությունը՝ կտրամադրվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուներին   

Դիմելու կարգը՝ 
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն  
  • Իրենց ինքանկենսագրականը (CV),  
  • Մեքենայի նկարը, 
  • Մեքենայի մոդելը և արտադրության տարեթիվը 
hr.armenia@peopleinneed.cz էլ․ հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Վարորդ՝ կարճաժամկետ աշխատանքի համար»։ Պահանջվող որակավորումներին չհամապատասխանելու դեպքում դիմումները չեն դիտարկվելու։ Կապ հաստատվելու է միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։  
 
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության մասին: ՄԿՄ-ն չեխական հասարակական կազմակերպություն է, որը տրամադրում է մարդասիրական օգնություն և զարգացման հնարավորություն՝ միաժամանակ աշխատելով պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունը: Այն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ օգնություն և զարգացման հնարավորություն տրամադրող կազմակերպություններից մեկն է և վերջին 32 տարվա ընթացքում ծրագրեր է իրականացրել 50 երկրներում:
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աշխատում է Հայաստանում 2003 թվականից․ ՄԿՄ-ն իրականացրել և իրականացնում է ծրագրեր կապված միգրացիայի, երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, փաստագրական ֆիլմերի միջոցով ուսուցման, համայնքի և զբոսաշրջության զարգացման, դասընթացների միջոցով մասնագիտական կրթություն ստանալու հետ: ՄԿՄ-ն ունի գրասենյակներ Երևանում, Գորիսում, Ամասիայում և Գյումրիում: