Վարորդ

People in Need և ACTED


Աշխատանքի բնույթը՝ Վարորդ (իր անձնական մեքենայով)
Սկսելու օրը՝ որքան հնարավոր է շուտ  
Տևողությունը՝ կարճաժամկետ՝ 1-3 ամիս, երկարաժամկետ՝ 7-8 ամիս 
Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր։ Հնարավոր է պայմանագրի գործողության ժամկետները երկարեցվեն՝ այլ ծրագրերում համագործակցելու նպատակով
Վայրը՝ Երևան, Գորիս

Աշխատանքի նկարագիրը՝  «Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) և ACTED կազմակերպությունները Երևան և Գորիս քաղաքներում փնտրում են վարորդների՝ սեփական մեքենաներով՝ կարճաժամկետ (1-3 ամիս), երկարաժամկետ (7-8 ամիս) ծրագրերի իրականացման համար։ Լոգիստիկայի մասնագետի անմիջական վերահսկողության ներքո Վարորդը (իր անձնական մեքենայով) պետք է ապահովի ՄԿՄ-Ի և ACTED/REACH թիմերի ապահով և հուսալի փոխադրումը ծրագրերի կատարման վայրեր և տրամադրի հաշվետվություն՝ իրականացված ուղևորությունների մասին՝ ներառյալով վառելիքի ծախսերը։

Աշխատանքային պարտականությունները՝
  • Ապահովել ծրագրային թիմի անվտանգ ուղևորափոխադրումը մարզում և մարզից դուրս,
  • Պլանավորել երթուղիները՝ աշխատանքային առաջադրանքին համապատասխան՝ համաձայնեցնելով Լոգիստիկայի մասնագետի հետ
  • Իրականացնել ծախսված վառելիքի հաշվարկ և պլանավորում,
  • Կազմել հաշվետվություններ ՝ նշելով ծախսված վառելիքը, քշած կմ-ն և ամսաթիվը,  
  • Պահպանել երթևեկության կաննոները և անվտանգությունը, ինչպես նաև հետևել կազմակերպության ներքին կանոններին,
  • Ապահովել մեքենայի տեխնիկական սարքինությունը և արտաքին վիճակը,
  • Ապահովել մեքենայի մաքրությունը ներսից և դրսից, 
  • ՀՀ օրենսդրության համաձայն մեքենայում ապահովել պարտադիր սարքավորումները (առաջին օգնության բժշկական տուփ, կրակմարիչ, և այլն)։

Պահանջվող որակավորումները՝
  • B կարգի վարորդական վկայական, 
  • Առնվազն 5 տարվա վարելու փորձ, 
  • Երևանում և տվյալ մարզում ճանապարհների լավ իմացություն,
  • Գրագետ հայերենի իմացություն,
  • Թիմի հետ աշխատելու փորձ,
  • Մարդասիրական/միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Վարորդները կարող են դիմել այն դեպքում, եթե բնակվում են Երևանում կամ Գորիսում։
Մեքենայի առանձնահատկությունները՝
  • Մեքենայի գույնը չի կարող լինել կանաչ, ցանկալի են բաց գույները,  
  • Մեքենան պետք է լինի պատշաճ տեխնիկական վիճակում,  
  • ՀՀ օրենսդրության համաձայն մեքենայում պետք է լինեն պարտադիր սարքավորումներ (առաջին օգնության բժշկական տուփ, կրակմարիչ, և այլն),
  • Մեքենայի տարիքը չպետք է գերազանցի 15-ը, դասը՝ Daewoo Lanos-ից ոչ ցածր և պետք է նախատեսված լինի ամենաքիչը 4 ուղևորի համար,
  • Անվտանգության գոտիների առկայությունը ինչպես առջևի, այնպես էլ հետևի նստատեղերի համար պարտադիր է,
  • Օդափոխման համակարգի սարքինությունը նույնպես պարտադիր է։ 

Աշխատավարձի մասին տեղեկատվությունը կտրամադրվի  նախնական ընտրությունն անցած թեկնածուներին։


Դիմելու կարգը՝
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն 
  • Իրենց ինքնակենսագրականը (CV),  
  • Մեքենայի նկարը,
  • Մեքենայի մոդելը և արտադրության տարեթիվը
hr.armenia@peopleinneed.cz էլ․ հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Վարորդ՝ կարճաժամկետ աշխատանքի համար», եթե դիմում եք 1-3 ամսվա աշխատանքի համար և «Վարորդ՝ երկարաժամկետ աշխատանքի համար», եթե դիմեմ եք 7-8 ամսվա աշխատանքի համար։ Պահանջվող որակավորումներին չհամապատասխանելու դեպքում դիմումները չեն դիտարկվելու։ Կապ հաստատվելու է միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։ 

Աշխատանքի հայտարարության օրը՝ 20 նոյեմբեր 2020
Դիմելու վերջնաժամկետը՝ 29 նոյեմբեր 2020   

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության մասին: ՄԿՄ-ն չեխական հասարակական կազմակերպություն է, որը տրամադրում է մարդասիրական օգնություն և զարգացման հնարավորություն՝ միաժամանակ աշխատելով պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունը: Այն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ օգնություն և զարգացման հնարավորություն տրամադրող կազմակերպություններից մեկն է և վերջին 32 տարվա ընթացքում ծրագրեր է իրականացրել 50 երկրներում:
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աշխատում է Հայաստանում 2003 թվականից․ ՄԿՄ-ն իրականացրել և իրականացնում է ծրագրեր կապված միգրացիայի, երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, փաստագրական ֆիլմերի միջոցով ուսուցման, համայնքի և զբոսաշրջության զարգացման, դասընթացների միջոցով մասնագիտական կրթություն ստանալու հետ: ՄԿՄ-ն ունի գրասենյակներ Երևանում, Գորիսում, Ամասիայում և Գյումրիում:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել կայքում և ֆեյսբուքում։

ACTED կազմակերպության մասին։  1993 թվականից ի վեր ՝ որպես միջազգային հասարակական կազմակերպություն, ACTED– ը պարտավորվել է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ՝ օժանդակելու հրատապ կարիքի մեջ գտնվողներին՝ միաժամանակ ստեղծելով կայուն աճի և երկարաժամկետ հնարավորություններ իրականացնելու հնարավորություններ:
ACTED- ը ձգտում է արձագանքել մարդասիրական ճգնաժամերին և ամրացնել կայունությունը; խթանել ներառական և կայուն աճը, համատեղ կառուցել արդյունավետ կառավարման համակարգ և աջակցել քաղաքացիական հասարակության կառուցմանը ամբողջ աշխարհում ՝ ներդրումներ կատարելով մարդկանց և նրանց ներուժի մեջ:
ACTED- ի առաքելությունն է՝  փրկել կյանքեր և աջակցել մարդկանց՝ դժվար հասանելի վայրերում իրենց կարիքները բավարարելու հարցում:
 4,600 ազգային և 400 միջազգային անձնակազմ ունեցող ACTED-ն ակտիվ է 37 երկրներում և տարեկան իրականացնում է ավելի քան 500 նախագիծ՝ հասցնելով շահառուների թիվը ավելի քան 14 միլիոնի։


 


 

Նմանատիպ աշխատանքներ