Ծրագրի օգնական

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ
Պաշտոն՝ Ծրագրի օգնական (համայնքային օգնական)
Վայրը՝ Գորիս (հաճախակի այցեր ծրագրի այլ կենտրոններ)
Աշխատանքի սկիզբը՝  01 դեկտեմբեր, 2020
Տևողությունը՝ 6 ամիս, հնարավոր է պայմանագրի երկարաձգում
 
Կազմակերպության մասին՝  
«Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) չեխական հասարակական կազմակերպությունը աշխատում է օգնության և զարգացման ոլորտներում։ Ավելին կարող եք տեսնել www.peopleinneed.cz կայքում։  2003 թվականից սկսած ՄԿՄ-ն ծրագրեր է իրականցնում Հայաստանում, որոնք ուղղված են ապօրինի միգրացիայի խնդիրներին, հայրենադարձվածների աջակցությանը և երեխաների թարֆիքինգի կանխարգելմանը, իսկ արդեն վերջերս՝ փոքր բիզնեսի և զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը։ 2020 թվականին, ՄԿՄ-ն մեկնարկեց ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր, որի նպատակն է մեղմացնել COVID-19-ի բացասական ազդեցությունը և նպաստել  խոցելի խմբերի ավելի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական կայունությանը Արևելյան Եվրոպայում, ներառյալ Հայաստանում։ Հակամարտության առաջին օրերին ՄԿՄ-ն արագ արձագանքեց, մոբիլիզացնելով գլխամասի մարդասիրական ծրագրերի փորձագետներին և միջոցներ տրամադրելով Սյունիքում, Արարատում, Արմավիրում և Տավուշում անհապաղ օգնություն ցուցաբերելու համար՝ շեշտը դնելով հիգենայի անհրաժեշտ պարագաների տրամադրման վրա՝ ներառելով COVID-19-ի կանխարգելման պարագաներ, հիմնեց Գորիսում (Սյունիքի մարզ) երեխաների համար հարմար տարածք։ Ինչպես նաև Alliance2015-ի գործընկեր ACTED-ի և REACH-ի հետ համատեղ իրականացրել է կարիքների գնահատում։ ՄԿՄ-ն շարունակում է արձագանքել իրավիճակին և պատրաստվում է մեծացնել արձագանքման մասշտաբները։ ՄԿՄ-ն ունի գրասենյակներ Երևանում, Գորիսում, Ամասիայուն և Գյումրիում։

Աշխատանքի նկարագիրը՝ Ծրագրի օգնականի հիմնական դերը ծրագրի գործողությունների իրականացումն է ծրագրի համակարգողի առաջնորդությամբ։ Ծրագրի օգնականը պետք է անմիջականորեն աշխատի տեղահանված մարդկանց, հյուրընկալող համայնքների և սոցիալական ինստիտուտների հետ, շարունակական տեղեկավություն տրամադրի ծրագրի համակարգողին ոլորտի առաջընթացի և փոփոխվող պայմանների մասին։ Ծրագրի օգնականը հաշվետու է համակարգողին, ով աշխատում է Գորիսում և սերտորեն կապ է պահում ՄԿՄ համապատասխան անձնակազմի հետ։

Պարտականություններ՝
  • շահառուների հետ անհատական հանդիպումների կազմակերպում և իրականացում,
  • շահառուներին մարդասիրական օգնության բաժանում,
  • ղեկավարող կառույցներից և համայնքներից ծրագրի իրականացմանը համապատասխանող տեղեկատվության հավաքում,
  • ծրագրի գործընկերների՝ տեղական ինքնակառավարման մարմինների և կամավորական խմբերի հետ համագործակցում և օժանդակություն,
  • ծրագրի համակարգողին ծրագրի պլանավորման և իրականացման աջակցում,
  • ծրագրի համակարգողին ծրագրի իրականացման ընթացքի մասին պարբերաբար իրազեկում,
  • ծրագրային փաստաթղթերի և նյութերի պատշաճ հավաքում և արխիվացում,
  • ծրագրի համակարգողի կողմից տրված այլ պարտականությունների ստանձնում։

Գործատուին տրվում է իրավունք, աշխատակցի մասնագիտացումից ելնելով առաջադրել այլ աշխատանքներ։ Անհետաձգելի աշխատանքների դեպքում աշխատակցից կարող է պահանջվել աշխատել արտաժամյա, ինչպես նաև պետական և այլ արձակուրդների ընթացքում` համապատասխան փոխհատուցմամբ:

Պահանջվող որակավորումները՝
  1. առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  2. միջնակարգ կրթություն։

Ցանկալի հմտություններ՝
  • համայնքային աշխատանքի փորձ,
  • թիմի անդամների և գործընկերների հետ հարաբերությունների հաստատում և ամրապնդում, լսելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում, առաջնահերթությունների դասակարգում, արագ արձագանքում,
  • վստահելի անձնավորություն։

Աշխատավարձի մասին տեղեկատվությունը՝ կտրամադրվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուներին   


Դիմելու կարգը՝
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն 
  • Իրենց ինքանկենսագրականը (CV),  
  • Մոտիվացիոն նամակ,
  • 2 անձի կոնտակտային տվյալներ
hr.armenia@peopleinneed.cz էլ․ հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Ծրագրի օգնական»։ Կապ հաստատվելու է միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։ 

Աշխատանքի հայտարարության բացման օրը՝ 20 նոյեմբեր 2020
Դիմելու վերջնաժամկետը՝ 29 նոյեմբեր 2020   

 

Նմանատիպ աշխատանքներ