REACH նախաձեռնությունը փնտրում է հարցազրուցավարների

Աշխատանքի նկարագրություն
Հարցազրուցավարները հարցումներ են իրականացնում ՀՀ մարզերում`  ԼՂ հակամարտությունից տուժած բնակչության շրջանակում՝ մարդասիրական  իրավիճակի վերաբերյալ համապարփակ տեղեկություն հավաքագրելու համար
Աշխատանքի վայրը՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզեր և Երևան
Աշխատանքի սկիզբը՝ շտապ
Աշխատանքի տևողությունը՝ կարճաժամկետ
Դիմելու վերջնաժամկետ՝ 25 նոյեմբեր 2020


Աշխատանքային պարտականություններ
Թիմի ղեկավարի առաջնորդությամբ հարցազրուցավարը պետք է՝
  • հետևի  ACTED-ի ներքին կանոնակարգին,
  • մասնակցի որակավորման հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացներին,
  • տիրապետի հետազոտության և հարցվողների ընտրության մեթոդաբանությանը,
  • կարողանա կազմակերպել հանդիպումներ և հարցազրույցներ անցկացնել ընտրված խմբերի և հիմնական տեղեկատուների հետ,
  • հետևի ղեկավարության կողմից մշակված տվյալների հավաքագրման ծրագրերին `օգտագործելով համապատասխան տեխնիկական սարքավորումները,
  • ապահովի տվյալների անթերի մուտքագրումը, պահպանումն ու մշակումը,
  • կարողանա գնահատել և իրականացնել հավաքագրված տեղեկատվության առաջնային վերլուծություն,
  • կոորդինացնի գործողությունները ղեկավարության հետ, ակտիվորեն մասնակցի արդյունքների և այլ հարցերի  քննարկմանը,
  • հաշվետվություններ կազմի ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ,
  • ղեկավարության պահանջով կատարի այլ առաջադրանքներ և հանձնարարություններ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
  • ինքնակազմակերպման բարձ մակարդակ,
  •  հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի եւ անգլերենի իմացությունը ցանկալի է),
  • ANDROID օպերացիոն համակարգով աշխատելու փորձ,
  •  Windows, MS Word, Excel և Outlook իմացություն․
  •  թիմային աշխատանքի հմտություններ,
  •  հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • պատասխանատվություն, ուշադրություն և ճշտապահություն,
  • հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է)։
  • ցանկալի է թեկնածուն լինի նշված մարզերի բնակիչ։
Դիմելու ընթացակարգը
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) hr.armenia@peopleinneed.cz էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Հարցազրուցավար» բառը: Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Կազմակերպության մասին
REACH նախաձեռնությունը երկու միջազգային հասարակական կազմակերպությունների (ACTED և IMPACT) և ՄԱԿ-ի Ուսուﬓական և գիտահետազոտական ինստիտուտին առընթեր UNOSAT հետազոտական ծրագրի համատեղ նախաձեռնություն է։ REACH նախաձեռնությունը հիմնադրվել է 2010 թ․՝ նպաստելու տեղեկատվական գործիքների զարգացմանը և ընդլայնելու հումանիտար կազմակերպությունների կարողությունները՝  արտակարգ իրավիճակներում փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու համար: «REACH»-ի գործողություններն ուղղված են միջգերատեսչական օժանդակության համակարգումը հեշտացնելուն և իրականացվում են այդ համակարգման շրջանակներում:
 

Նմանատիպ աշխատանքներ