Դրամաշնորհային մրցույթ

Դրամաշնորհային մրցույթ

02 փտվ, 2021 թ.

«Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) հասարակական կազմակերպությունը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, մեկնարկել է « ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» տարածաշրջանային ծրագիրը: Ծրագիրն Արևելյան Գործընկերության երկրներում աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին։ ՄԿՄ-ն Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի և AFEW International-ի հետ համատեղ ղեկավարում է կոնսորցիում, որը կնպաստի ՔՀԿ-ների հնարավորություններին` արդյունավետ արձագանքելու կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքներին և ներազդելու երկարաժամկետ քաղաքականության բարեփոխումների վրա, որոնք աջակցում են խոցելի խմբերին և համավարակից բացասական ազդեցություն և վնաս կրած անձանց:

«Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) հասարակական կազմակերպությունը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, մեկնարկել է «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» տարածաշրջանային ծրագիրը: Ծրագիրն Արևելյան Գործընկերության երկրներում աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին։ ՄԿՄ-ն Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի և AFEW International-ի հետ համատեղ ղեկավարում է կոնսորցիում, որը կնպաստի ՔՀԿ-ների հնարավորություններին` արդյունավետ արձագանքելու կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքներին և ներազդելու երկարաժամկետ քաղաքականության բարեփոխումների վրա, որոնք աջակցում են խոցելի խմբերին և համավարակից բացասական ազդեցություն և վնաս կրած անձանց:


COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերն ամբողջ աշխարհում և նպաստել առկա խոցելիության և անհավասարության պայմանների սրացմանը: Կանխարգելող միջոցառումների արագ իրականացումն արդյունավետ է եղել Հայաստանում հասարակական առողջության վրա ճգնաժամի ազդեցության նվազեցման գործում: Այնուամենայնիվ, բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը, երեխաների կամ տարեցների խնամքի ծառայությունների հասանելիությունը, կրթության հնարավորությունը, կամ էլ այլ անհրաժեշտ սոցիալական ծառայությունների ձեռք բերման այլ մարտահրավերներ են ի հայտ եկել։

COVID-19 համավարակը ավելին է քան առողջության վրա ազդող ճգնաժամ՝ այն ստեղծել է նմանը չունեցող համաշխարհային սոցիալ-տնտեսական մարտահրավերներ: Մինչդեռ համավարակի երկարաժամկետ ազդեցությունները հստակ չեն, այն միանգամայն կսրի առկա խոցելի խմբերի վիճակը: COVID-19-ը համազգայնորեն ներազդել է մարդկանց առողջական կարգավիճակի վրա: Այնուհանդերձ, համավարակը առավել բացասական ազդեցություն է ունեցել մարդկանց հոգեբանական և էմոցիոնալ առողջության վրա: Մի շարք նպաստող գործոններ վատթարացրել են մարդկանց ընդհանուր առողջությունը (էմոցիոնալ, հոգեբանական և հոգեկան): Դրանցից առաջինը մարդկանց անհրաժեշտ առողջական, հոգեբանական և սոցիալական ծառայութոյւնների անհասանաելիությունն է: Մարդկանց առողջական կարգավիճակին նպաստող մեկ այլ գործոն է սահմանափակումների և տնտեսական գործառույթների նվազման հետևանքով առաջացած աշխատանքների և եկամտի կորուստը :

Մեկ ուրիշ բնագավառ, որը զգալի բացասական ազդեցություն է կրել COVID-19-ի հետևանքով կրթությունն է, հատկապես երեխաների համար: Վերջերս ՅՈՒնԻՍԵՖ-ի կողմից իրականացված «Averting a lost COVID Generation» ուսումնասիրությունը կարևորում է երեխաների առնչությունը միաժամանակ երեք վտանգների՝ հենց հիվանդության անմիջական հետևանքների, անհրաժեշտ ծառայությունների դադարեցման, և աստիճանաբար աճող աղքատության և անհավասարության հետ: Մեկ տարվա սահմանափակ քանակով և ընդհատված ուսուցումը, կամ առանց որևէ ծանր ախտանշանների հիվանդությամբ վարակվելը հնարավոր է լուրջ խնդիրներ չթվան համաշխարհային համաճարակի ահռելի հետևանքների նկատմամբ: Այդուհանդերձ, այս իրավիճակը կարտացոլվի այս ամենի միջով անցնող յուրաքանչյուր երեխայի ապագայում: Կան նաև այլ թաքնված հետևանքներ՝ ապագա աշխատանքի հնարավորության կորուստ, աճող բռնություն, հոգեկան առողջական խնդիրներ և COVID-19–ով պայմանավորված թերսնված և այժմ խոցելի երեխաների երկարաժամկետ առողջական խնդիրներ:

ՄԿՄ-ն կարևորում է տեղական ՔՀԿ-ների դերը ծառայությունների մատուցման, համայնքների համախմբման, իրազեկության բարձրացման, քաղաքականության ներգրավման և մարդու իրավունքների և ազատության պաշտպանության գործում, ինչպես այժմ, այնպես էլ հետհամավարակային շրջանում։ Այսպիսով, ծրագրի այս փուլում ՄԿՄ-ն կմեկնարկի առաջարկող ծրագրերի դիմում-հայտերի հավաքագրումը և կտրամադրի դրամաշնորհներ այն ՔՀԿ-ներին, որոնք անդրադառնում են խոցելի խմբերի համավարակով պայմանավորված առողջության և սոցիալ-տնտեսական կարիքներին` հնարավորություն տալով ՔՀԿ-ներին շարունակել իրենց հիմնական շահառու խմբերի աջակցությունը։

Ծրագրի նպատակները

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի դրամաշնորհի նպատակն է՝ մեղմացնել COVID-19-ի ազդեցությունը և նպաստել Հայաստանում խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ կայունությանը: Ծրագրի ընթացքում ՄԿՄ-ն աշխատելու է այն ՔՀԿ-ների հետ, որոնք աջակցում են խոցելի ընտանիքներին՝ այդ թվում տարեցներին, երիտասարդներին, կանանց, փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև միգրանտներին և աշխատանքային միգրանտներին:

Թիրախային խմբեր

Դրամաշնորհին դիմող ծրագիրը պետք է միտված լինի խոցելի համայնքների առջև ծառացած մարտահրավերների մեղմացմանը, ներառյալ հեռավոր գյուղական համայնքները: Դրամաշնորհի այս փուլում ՄԿՄ-ն առաջնահերթություն կտա այն ծրագրերին, որոնք անմիջականորեն կանդրադառնան հետևյալ խոցելի խմբերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ժամանածների տարբեր կարիքներին.

  • Հաշմանդամություն ունեցող անձինք
  • Փոքրամասնություններ
  • Երիտասարդություն
  • Տարեցներ
  • Խոցելի իրավիճակում գտնվող կանայք
  • Միգրանտներ/աշխատանքային միգրանտներ

Հաջողակ ծրագրերը պետք է առաջարկեն երկարատև և կայուն մեխանիզմներ ՝ ներառելով, բայց չսահմանափակելով հետևյալ ոլորտները.

1. Տնտեսական վերականգնում։ Կարող է ներառել աջակցություն վերսկսելու փոքր և միջին բիզնես/շահույթ հետապնդող միջոցառումներ, աշխատանքային շուկայի նոր պահանջներին հարմարվող անհրաժեշտ հմտությունների ձեռքբերում, ինչպես նաև COVID-19-ի կանխարգելման նպատակով սարքավորումների ձեռքբերում, որոնք համապատասխանում են պետական պահանջներին:

2. Սոցիալական և հոգեբանական ծառայություններ։ Կարող է ներառել տնային պայմաններում սոցիալական կամ առողջապահական ծառայությունների մատուցում, որտեղ նշված խմբերի կարիքներն արդեն քարտեզագրված են, ինչպես նաև խոցելի խմբերին հոգեբանական ծառայություններ տրամադրող կենտրոնների աջակցություն:

3. Կրթություն։ Կարող է ներառել աջակցություն նրանց, ովքեր կրթությունից հետ մնալու վտանգի տակ են գտնվում (օրինակ, ովքեր չեն կարողացել հեռակա ուսուցման հնարավորություն ունենալ), ինչպես նաև ուսուցիչներին և ծնողներին հոգեբանական աջակցության տրամադրում։

Նշում. Յուրաքանչյուր առաջարկված ծրագիրը կդիտարկվի վերը նշված ոլորտների շրջանակներում՝ համաձայն ընտրության չափանիշների: ՄԿՄ Հայաստանը իրավունք է վերապահում չֆինանսավորել ոլորտում առաջարկված որևէ ծրագիր, եթե դրանց որակը բավարար չէ: Ի սկզբանե, ՄԿՄ մտադիր է ֆինանսավորել 1-ից 2 ծրագիր՝ վերը նշված յուրաքանչյուր ոլորտում:

Թիրախ մարզեր

Այս փուլում, առաջարկված ծրագրերը պետք է թիրախավորել Հայաստանի մարզերի խոցելի համայքները:

Համապատասխանելիություն

Ծրագրին կարող են մասնակցել եկամուտ չհետապնդող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք հիմնադրվել են ՀՀ-ում։ Դիմումներ կարող են ներկայացվել նաև կոնսորցիումների կողմից:

Դիմորդները պետք է հիմնավոր կերպով ներկայացնեն հետևյալ փաստարկները․

  • ՀՀ-ում գրանցված որպես հասարակական կազմակերպություն
  • Առնվազն 3 տավա աշխատանքային փորձ ծրագրում նշված թիրախ խմբերի հետ
  • Առավելություն կունենան այն դիմորդները, որոնք արդեն արձագանքում են Հայաստանում COVID-19 ճգնաժամի ազդեցությանը։

Պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային իշխանությունների, քաղաքական կուսակցությունների կամ քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները չեն կարող դիտարկվել սույն դրամաշնորհի շրջանակներում: Այնուամենայնիվ, ՄԿՄ-ն խորհուրդ է տալիս սերտորեն համագործակցել տեղային և մարզային համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև թիրախ համայնքների այլ շահագրգիռ կողմերի հետ:

Նշում. Դիմել կարող են նաև ծառայություններ մատուցող կամ մասամբ պետական կառույցներ, որոնք տրամադրում են անհրաժեշտ աջակցության ծառայություններ (առողջապահական, սոցիալական, իրավական, սոցիալ-տնտեսական), եթե նրանք համատեղ դիմում են գրանցված ՔՀԿ-ի հետ։

Դրամաշնորհի չափ և տևողություն

Յուրաքանչյուր դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 20,000,000 ՀՀ դրամ: Առաջարկվող ծրագրերի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը:

Անթույլատրելի ծախսեր

Բյուջեն պետք է համապատասխանի ծրագրի գործողություններին:

Հետևյալ գործողությունները չեն կարող ֆինանսավորվել սույն դրամաշնորհի շրջանակում.

  • Ենթակառուցվածքային ծրագրեր (ճանապարհների, կամուրջների կառուցում, դպրոցների վերանորոգում և այլն)
  • Հողի կամ ունեցվածքի ձեռք բերում
  • Քաղաքական կամ կրոնական գործունեություն
  • Բնապահպանական տեսանկյունից վնասակար նախագծեր
  • Հետազոտությունների և կարիքների գնահատմանն ուղղված գործունեություն
  • Այնպիսի գործողություններ, որոնք ավարտվել կամ սկսվել են նախքան դրամաշնորհային պայմանագրի ստորագրումը
  • Ենթադրամաշնորհներ երրորդ կողմին։

Պահանջվող փաստաթղթեր

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալը՝

  • Հավելված 1՝ Դիմում-հայտ
  • Հավելված 2՝ Բյուջե
  • Կազմակերպության գրանցման վկայականի և կանոնադրության պատճեն
  • Ծրագիրն իրականացնող թիմի անդամների ինքնակենսագրությունները

Դիմում-հայտերը կարող են ներկայացվել անգլերեն կամ հայերեն: Ներկայացված բոլոր դիմում-հայտերը պետք է ստորագրվեն դիմող կազմակերպության ղեկավարի կողմից։

Փաստաթղթերի սկանավորված նմուշները պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ grantsarmenia@peopleinneed.cz էլ․ հասցեին։

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետնը 2021 թ․ փետրվարի 20-ն է: Թերի կամ ուշացած դիմումները չեն ընդունվելու:

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված դիմորդները հրավիրված են մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպմանը՝ 2021 թ․ փետրվարի 9-ին, ժամը 15:00-ին Zoom հարթակում հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/84500877903

Ծրագրի մշակման ընթացքում առաջացած հարցերի դեպքում կարող եք գրել grantsarmenia@peopleinneed.cz էլ. փոստին մինչև 2021 թ․ փետրվարի 12-ը: ՄԿՄ-ն ձեր հարցերին կպատասխանի 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընտրության գործընթաց և չափանիշներ

Առաջարկները կգնահատվեն երկու փուլով:

Ներկայացված այն առաջարկները, որոնք ընտրող հանձնաժողովի կողմից, կազմված ներքին և արտաքին շահագրգիռ անձանցից, կգնահատվեն 70 և ավել միավոր՝ ըստ ստորև նշված ընտրության չափանիշների, կհրավիրվեն երկրորդ փուլ՝ իրենց ծրագիրը հանձնաժողովին ներկայացնելու, որից հետո կկայանա հանձնաժողովի վերջնական որոշումը։


Դրամաշնորհի վերաբերյալ ցանկացած առաջարկություն, դիտարկում կամ անհամաձայնություն կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն՝ ք․ Երևան, Սայաթ-Նովա 33, բն․ 83 հասցեով կամ գրել crm.armenia@peopleinneed.cz էլ․ փոստին։

Ներբեռնել՝ Հավելված 1` Դիմում-հայտի ձևանմուշ 

Ներբեռնել՝ Հավելված 2` Բյուջեի ձևանմուշ  



Հեղինակ՝ People in Need