ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Հրապարակվել է 24 մրտ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
© Foto: Amiryan Studio for PIN

«Քաղաքացիական հասարակության դերակատարները` որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» (People in Need) չեխական ՀԿ-ի կողմից Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել ընտրված մասնակիցներին զարգացման նոր տեսլականներ մշակելու, հետագա հստակ քայլեր պլանավորելու, կարողությունները զարգացնելու և ռեսուրսներ ներդնելու գործում ՝ պլանավորածից իրականությանը հասնելու նպատակով։ Ծրագրային թիմը կաշխատի մասնակիցների հետ միասին՝ կարիքների հաղթահարմանն ուղղված ծրագրերի մշակման և ակնկալվող արդյունքներին հասնելու գործում՝ սատարելով նրանց նախաձեռնությունները։

Եթե դուք

  •  քաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպություն եք (գրանցված վերջին երեք տարում), կամ

  •  ներկայացնում եք ոչ-ֆորմալ նախաձեռնություն կամ սոցիալական շարժում

և

եթե դուք

  •  ցանկանում եք մոբիլիզացնել ձեր համայնքը՝ համակարգային դրական փոփոխություններին ազդելու նպատակով,
  • բարձրացնում եք կարևոր նոր խնդիրներ, որոնք լայնորեն հայտնի չեն կամ չեն քննարկվում հասարակության մեջ և առաջարկում եք լուծումներ,
  • պատրաստ եք ներդնելու ձեր ժամանակն ու եռանդը հանուն ձեր նախաձեռնության, կամ կազմակերպության զարգացման, 

ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։


ՄԵՐ ՄԱՍԻՆ

Այս ծրագրի օգնությամբ դուք հնարավորություն կունենաք․

  • մշակել ձեր նախաձեռնության կամ կազմակերպության ռազմավարությունը,
  • մասնակցել վերապատրաստման դասընթացների և ուսումնական այցերի, ստանալ մենթորական և խորհրդատվական աջակցություն,

  • հաստատել կամ բարելավել համագործակցութունը ձեր աջակիցների և կամավորների հետ,
  • ստանալ աջակցություն հետազոտությունների կատարման և թեմատիկ փորձաքննության իրականացման համար,
  • ներգրավվել քաղաքականության երկխոսության մեջ տեղական, ազգային կամ միջազգային մակարդակներում,
  • Հայաստանի և արտերկրի գործընկերների հետ գտնել համագործակցության նոր եզրեր,
  • բացահայտել մասնավոր հատվածի հետ համագործակցելու հնարավորությունները,
  • ուսումնասիրել առկա ռեսուրսների ինքնակազմակերպման և կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու եղանակները,
  • ստանալ ֆինանսական աջակցություն ինչպես ձեր կազմակերպական զարգացման, այդպես էլ նախաձեռնություն/արշավ իրականացնելու համար (2021 թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին ընտրված մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա դիմելու մինչև 10,000 եվրոյին համարժեք դրամ դրամաշնորհի, որը կապակցված է լինելու ռազմավարական պլանին),
  • փորձել գտնել դրամահավաքի այնպիսի տարբերակներ, որոնք լավագույնս կհամապատասխանեն ձեր ռազմավարությանը։

«Մարդը կարիքի մեջ» (People in Need) կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թ-ին որպես նախաձեռնություն՝ պատերազմը լուսաբանող մի խումբ չեխ լրագրողների կողմից, որոնք ցանկանում էին ամբողջ աշխարհում հակամարտությունների և ճգնաժամերի մասին պատմող նրանց մեկնաբանությունները հավելել կարիքի մեջ գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելով։ Մեր կազմակերպության համահիմնադիր և այժմյան տնօրեն Սիմոն Պանեկը Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության ժամանակ եղել էր ուսանող-ակտիվիստ և ի շնորհիվ իր ստեղծագործական էներգիայի, քաղաքացիական մոբիլիզացման կարողության և սոցիալական պատասխանատվության՝ նա դարձավ կազմակերպության շարժիչ ուժը։  

Ահա թե ինչու ենք մենք ձգտում գտնել համախոհ քաղաքացիական դերակատարներին, ովքեր նվիրված են մարդկանց կարիքները ներկայացնելու, նրանց, ովքեր ձգտում են ազդել իրական համակարգային փոփոխությունների վրա, և նրանց, ովքեր բարձրացնում են նոր կարևոր խնդիրներ, որոնք լայնորեն հայտնի չեն կամ չեն քննարկվում հասարակության մեջ: Մենք գիտակցում ենք քաղաքացիական հասարակության բազմազանությունը և բոլորովին չենք ակնկալում, որ հետևեք մեր օրինակին՝ հասարակական կազմակերպություններ ստեղծելով: Մյուս կողմից, մենք հավատում ենք, որ շատ բան ունենք միմյանցից սովորելու և միմյանց առաջարկելու:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի իրականացման երկրորդ փուլում մենք նպատակ ունենք ընտրելու 7 մասնակից Հայաստանից:

Մասնակիցները կարող են ակտիվ լինել հետևյալ ոլորտներում (ոլորտների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակում).

  • համայնքների մասնակցությունը որոշումների կայացման մեջ

  • հանրային ծառայությունների որակ
  • կլիմայի փոփոխություն և շրջակա միջավայր
  • գենդերային հավասարություն
  • աշխատանքային իրավունքներն ու աշխատանքային պայմաններ
  • սոցիալական ներառում, մարգինալացված խմբերի իրավունքներ
  • այլ քաղաքացիական (սոցիալական), մարդու իրավունքներին վերաբերող ոլորտներ կամ այդ ոլորտներում COVID-19 համավարակի ազդեցության մեղմացմանը վերաբերող բնագավառներ։

Մենք խրախուսում ենք դիմել այն կազմակերպություններին և նախաձեռնող խմբերին, որոնց հիմնական գործունեությունը մայրաքաղաքից դուրս է:

Չեն դիտարկվի անհատ բիզնեսների, կրոնական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև կառավարման մարմինների և նրանց հետ առընչվող պետական կազմակերպությունների կողմից ներկայացրած հայտերը։ 

Հիմնական ժամանակացույց

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս․թ․ ապրիլի 12-ի ժամը 17։00-ն հետևյալ հասցեով․ grantsarmenia@peopleinneed.cz

Տեղեկատվական առցանց Հանդիպումը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 2-ին՝ ժամը 14։00-ին, ZOOM հարթակի հետևյալ  հղմամբ

https://us02web.zoom.us/j/84505150447?pwd=elRibzdqSFhLZXZLcC9jSitDQUV6QT09

Meeting ID: 845 0515 0447

Passcode: 218385

Հարցեր, պարզաբանումներ

  • Հայտի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ներկայացվել մինչև ս․թ․ ապրիլի 9-ի ժամը 17։00-ն հետևյալ հասցեով․ grantsarmenia@peopleinneed.cz

Ընթացակարգ

  •  Վերջնական արդյունքների հայտարարումը տեղի կունենա հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո՝ 4 շաբաթվա ընթացքում։ Ընտրված մասնակիցների ցանկը կհրապարակվի «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության՝ armenia.peopleinneed.global կայքում։

Հետագա քայլեր

Ընտրված մասնակիցների համար կկազմակերպվի նախնական հանդիպում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ծրագրային թիմի հետ, որին կհաջորդի․

  • կազմակերպության կարողությունների գնահատման և ռազմավարության մշակման գործընթացը,
  • ռազմավարության հետ կապակցված ֆինանսավորում ստանալու հնարավորությունը,
  • կազմակերպության կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներն ու խորհրդատվությունը։ 

Եթե ցանկանում եք մասնակցել, ապա խնդրում ենք ներբեռնել և լրացնել ստորև ներկայացված հայտաձևը։


Autor: People in Need

Այլ հոդվածներ